1. Եղեք ինչ-որ իսկապես էկզոտիկ վայրում, որը կարելի է անվանել «աշխարհի ծայրը»:
2. Մասնակցեք մարաթոնյան վազքի, և կարևոր չէ, եթե Դուք անցնեք ճանապարհի միայն կեսը:
3. Երաժշտական փառատոնի տոմս գնեք և լիարժեք ուրախացեք:
4. Մերկ լողացեք ծովում:
5. Վերջապես գումար ծախսեք այն շքեղ ռեստորանում, որում միշտ երազել եք լինել:
6. Սովորեք պատրաստել Ձեր այցեքարտային կերակուրը և զարմացրեք հարազատներին և ընկերներին:
7. Վարեք Ձեր երազանքի մեքենան (գնել պարտադիր չէ):
8. Պարեք մայրամուտից մինչև լուսաբաց անծանոթ քաղաքում:
9. Թռեք օդապարիկով:
10. Ուսումնասիրեք Ձեր ընտանիքի տոհմածառը:
11. Կարդացեք Ձեր սիրելի հեղինակի բոլոր գործերը:
12. Բարձրացեք որևէ լեռան գագաթը:
13. Ձեր ֆինանսական դրությունը կարգավորեք:
14. Սովորեք կոկտեյլ պատրաստել:
15. Փորձեք ստորջրյա լողը:
16. «Պայթեցրեք» կարաոկե բարը, եթե նույնիսկ վախենում եք բեմից:
17. Միայնակ գնացեք ճանապարհորդության:
18. Նոր լեզու սովորեք:
19. Ձեր մարզավիճակը կարգի բերեք. հետո շատ ավելի դժվար կլինի:
20. Անցկացրեք գիշերը բաց երկնքի տակ:
21. Ձեզ համար այնպիսի հագուստ գնեք, որպեսզի այն Ձեզ ծառայի ամբողջ կյանքում:
22. Ընդգրկվեք վոլեյբոլի կամ ֆուտբոլի թիմում, որը մասնակցում է մրցումների (թեկուզ բակային):
23. Մոլորվեք անծանոթ քաղաքում: Դա կարող է դառնալ Ձեր ճանապարհորդության ամենահետաքրքիր մասը:
24. Միացեք բարեգործական կազմակերպության:
25. Կազմակերպեք ճանապարհորդություն ամբողջ երկրով մեկ:
26. Տեղավորվեք աշխատանքի Ձեր երազած տեղում:
27. Այցելեք կարևոր խաղերին:
28. Սովորեք չմուշկ կամ դահուկ վարել:
29. Այցելեք պարապմունքների, որոնք Ձեր սրտով են. դերասանական վարպետություն, լուսանկարչություն կամ բրուտագործություն:
30. Անջատեք բոլոր հեռախոսները, պլանշետները, համակարգիչները և գոնե մեկ օր անցկացրեք հանգստության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168. am