Սկանդինավյան լքված տներ, որոնք լրացնում են հյուսիսային բնության գեղեցկությունը
Դիտումներ՝ *
09:58 2021-11-14

Նորվեգացի լուսանկարիչ Բրիթ Մ-ը (Britt M) սկանդինավյան լքված տների լուսանկարների հիանալի շարք է արել:

«Ես նկարում եմ սկանդինավյան լքված տները՝ փորձելով կիսվել աննկատ անցած ժամանակի ու տարիների պատմությամբ: Բազմաթիվ անտառային արշավներից մեկում ես տեսա մի փոքրիկ տնակ: Այն կանգնած էր մենակ և լքված մարդկանց կողմից, ինչպես ես էի ինձ զգում: Ես ներս մտա և գտա մի տուն, որը լքված էր շատ տարիներ առաջ, բայց այնքան իրական էր: Այնտեղ կային գրքեր և հագուստ, կահույք, սպասք և անկողնային սպիտակեղեն: Հետագայում տեսախցիկով վերադարձա այնտեղ և սկսեցի նկարահանել՝ մտածելով, թե ինչո՞ւ է այս վայրը լքված»:

Նա ավելացրել է, որ հաճախ է պատկերացնում այս տանիքների տակ ապաստան գտած ընտանիքի դժվարությունները և հնարավոր պատմություններ, որոնք բացատրում են, թե ինչու են նրանք ստիպված եղել լքել իրենց տները:

Լռություն ու ձյուն: Տունը գտնվում է շվեդական Վերմլանդ գավառում: Ոչ մի ակնարկ չկա, թե մարդիկ երբ են վերջին անգամ ապրել այս տանը:

Թիթեղյա տանիք ունեցող այս փայտե տունը գտնվում է Նորվեգիայի հյուսիսում: Անհայտ պատճառով այն երկար ժամանակ լքված է:

Այս տունը գտնվում է Նորվեգիայի ամենահարավային շրջանի Էստֆոլ քաղաքում՝ Շվեդիայի սահմանին հարող տարածքում: Դատելով իր գտնվելու վայրից՝ այս տունը կարող է լքված լինել ջրհեղեղի պատճառով:

Էստֆոլ քաղաքում գտնվող այս տունը ժամանակին պատկանել է անտառահատին:

Ցածր ամպերը կախված են Նորվեգիայի հյուսիսում գտնվող Տրոմսի վրա: Սկանդինավիայի այս հատվածում տարեկան լինում է շուրջ 60 բևեռային գիշեր, երբ ամբողջ օրը արև դուրս չի գալիս:

Բրիթ Մ-ը ասում է. «Ես ցնցված էի, թե որքան շատ են այդպիսի տները: Ֆերմաներ, տներ, հյուղակներ և քոթեջներ: Բոլորը լքված են շատ տարիներ առաջ, և յուրաքանչյուրն իր պատմությունն է պատմում»:

Այս նկարն արվել է Վերմլանդում՝ Գյոտեբորգից հյուսիս, շվեդական կարճ, բայց գեղեցիկ ամառվա ընթացքում:
Բրիթ Մ-ի լուսանկարած տներից շատերը լքվել են ֆերմերների, ձկնորսների կամ անտառային աշխատողների կողմից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168. am

Ամենաընթերցված