Որոշ համեմունքներ կարող են կրճատել քաղցկեղի եւ դիաբետի առաջացման վտանգն ու երկարաձգել կյանքը: Այդ մասին հաղորդվում է Express պարբերականի համար Ջեսիկա Նիբսի նյութում:
Մասնագետը պատմել է երեք համեմունքի մասին, որոնք արժե ավելացնել սննդակարգում:
Քրքում
Քրքումն օգնում է նվազեցնել քաղցկեղի եւ տարիքային հիվանդությունների ռիսկը:
«Քրքումն օգնում է երկարաձգել կյանքը լիպիդները ջրածնի պերօքսիդի թթվայնությունն արգելափակելու հաշվին, ինչպես նաեւ մեծացնում է հակաօքսիդանտային ակտիվությունը»,-ասել է Նիբսը:
Նրա խոսքով՝ հետազոտություններից մեկի արդյունքով մեկ ամսվա ընթացքում չորսական գրամ այդ համեմունքն օգտագործող մարդկանց շրջանում 40 տոկոսով կրճատվել է հաստ աղիքի ախտահարումը, որը կարող էր վերաճել քաղցկեղի:
Դարչին
Դարչինը նվազեցնում է արյան մեջ շաքարի քանակությունը երկրորդ տիպի դիաբետի դեպքում: Այդ համեմունքը նաեւ օգնում է ազատվել բորբոքումից, իսկ դարչնի էստրակտը, ըստ հետազոտության, ունակ է նվազեցնել քաղցկեղածին բջիջների տարածումն ու ոչնչացնել դրանք:
Եղեսպակ (շալֆեյ)
Եղեսպակն օգնում է կարգավորել ուղեղի գործառույթն ու հիշողությունը, ինչը հատկապես կարեւոր է Ալցհեյմերի հիվանդության դեպքում: Այս բույսն օգտագործում են նաեւ սրտի հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: