1․ Ոչ ոք նրանցից, ով որդի չունի, չգիտե, թե ինչ է պատերազմը։
ԺՈԶԵՖ ԴԸ ՄԵՍՏՐ
2․ Պատերազմում հաղթում է ոչ թե նա, ով լավ խորհուրդ է տվել, այլ նա, ով դրա կատարման համար պատասխանատվություն է վերցրել իր վրա ու հրամայել ի կատար ածել։ ՆԱՊԱԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ
3․ Veni, vidi, vici (Եկա, տեսա, հաղթեցի)։ ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ
4․ «Ակն ընդ ական» – ը միայն կկուրացնի ողջ աշխարհը։ ՄԱՀԱԹՄԱ ԳԱՆԴԻ
5․ Պատերազմը վարակիչ է․․․ Մեկուսացրեք հրաձիգների՜ն։ ՖՐԱՆԿԼԻՆ ԴԵԼԱՆՈ ՌՈՒԶՎԵԼՏ
6․Պատերազմի՛ր այնպես, որ չամաչես տարածդ հաղթանակից։ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
7․ Կգա օրը, երբ գիտությունը ծնունդ կտա մեքենայի կամ այնքան ահավոր, այնքան անսահմանորեն սարսափեցնող ուժի, որ նույնիսկ մարդը՝ ուրիշների վրա տառապանքներ ու մահ մահ տեղացող և տառապանքներն ու մահն ընդունելու համարձակությամբ ռազմատենչ արարածը, կսարսռա սարսափից և ընդմիշտ կհրաժարվի պատերազմից։ ԹՈՄԱՍ ԱԼՎԱ ԷԴԻՍՈՆ
8․ Ամենազարմանալին այն է, որ «պատերազմ» բառն ինքը չի հարուցում ողջ հասարակության ընդվզումը։ ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ
9․ Պատերազմը՝ գամել ամոթանքի սյունի՜ն։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
10․ Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը, բայց Չորրորդի ժամանակ մարդիկ կկռվեն քարերով և փայտե մահակներով։ ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ
11․ Ով պատերազմում է հանուն մարդասիրության, կհաղթի։
ԼԱՈ ՑԶԻ
12․ Պատերազմից ոչ մի բարիք չի կարելի սպասել։ ԱՐԹՈՒՐ ՈՒԵԼՍԼԻ ՎԵԼԻՆԳՏՈՆ
13․ Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով։ ԿԱՐԼ ԿԼԱՈՒԶԵՎԻՑ
14․ Պատերազմն այն աստիճանի խելացնոր բան է, որ բանաստեղծներն այն հիրավի համարում են Ֆուրիայի ծնունդ։ ԴԵԶԻԴԵՐԻՈՒՍ ԷՐԱԶՄ ՌՈՏԵՐԴԱՄՑԻ
15․ Եվրոպացիների միջև ցանկացած պատերազմ քաղաքացիական է։ ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ
16․ Զենքի դիմել հարկ է վերջին հերթին, երբ մնացած միջոցներն անբավարար կլինեն։ ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ
17․ Պատերազմը ես համարում եմ զազրելի, սակայն ավելի զազրելի են ինձ թվում նրանք, ովքեր գովերգում են պատերազմն առանց նրան մասնակցելու։ ՌՈՄԵՆ ՌՈԼԱՆ
18․ Պատերազմը վայրի գազանների է վերածում մարդկանց, ովքեր ծնվել էին, որպեսզի եղբայրաբար ապրեն։ ՎՈԼՏԵՐ
19․ Պետք է անել ամեն ինչ զինված պատերազմ թույլ չտալու համար։ ՑԻՑԵՐՈՆ
20․ Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
21․Կամ մարդկությունը վերջ կդնի պատերազմին, կամ էլ պատերազմը՝ մարդկությանը։ ՋՈՆ ՔԵՆԵԴԻ
22․Պատերազմը քաղաքական հանգույցն ատամներով քակելու եղանակ է, որը լեզվին չի ենթարկվում։ ԱՄԲՐՈԶ ԲԻՐՍ
23․Նույնիսկ հաղթական պատերազմը չարիք է, որը պետք է կանխվի ժողովուրդների պետական իմաստությամբ։ ՕՏՏՈ ՖՈՆ ԲԻՍՄԱՐԿ
24․Պատերազմից հետո ամեն ինչ կարևորվում է։ ԿԱՌԼՈՍ ՌՈՒԻՍ ՍԱՖՈՆ
25․Պատերազմն ավարտելու ամենաարագ միջոցը պարտվելն է։ ՋՈՐՋ ՕՐՎԵԼ
26․Պետական իշխանության մոտ կանգնած յուրաքանչյուրը պարտավոր է խուսափել պատերազմից ճիշտ այնպես, ինչպես նավավարը խուսափում է նավաբեկությունից։ ԳԻ ԴԸ ՄՈՊԱՍԱՆ
27․Պատերազմն սկսում են, երբ ուզում են, բայց վերջացնում են, երբ կարողանում են։ՆԻԿՈԼՈ ՄԱՔԻԱՎԵԼԻ
28․Ով լավ է նախապատրաստվել մարտին, նա կիսով չափ այն շահել է։ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ
29․Պատերազմն արկած չէ։ Պատերազմն ախտ է, ինչպես տիֆը։ ԱՆՏՈՒԱՆ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻ
30․Կռվի գովք մի արեք․ դա հոգուն շահ չի բերում։ ՔՍԵՆՈՓՈՆ
31․Կապիտալիզմը կրում է իր մեջ պատերազմ, ինչպես ամպը՝ փոթորիկ։ ԺԱՆ ԺՈՐԵՍ
32․Պատերազմը մարդկային ցեղը խայտառակող չարիք է։ ՖՐԱՆՍՈՒԱ ՖԵՆԵԼՈՆ
33․Ոչ թե զենքի այս կամ այն տեսակը, այլ արդարացի գործն է իսկական առավելություն տալիս թշնամու նկատմամբ։ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍ
34․Պատերազմը կազմված է չնախատեսված իրադարձություններից։ ՆԱՊՈԼԵՈՆ ԲՈՆԱՊԱՐՏ
35․Պատերազմը հանցագործություն է, որը չի արդարացվում հաղթանակով։ ՖՐԵԴԵՐԻԽ ԵՐԿՐՈՐԴ
36․Երբ երկիրը պատերազմում է, այն պատրաստ է ամեն ինչի։ ՖԵՆՆԻ ՖԼԵԳ