Դանիլովսկու շուկայի զարգացման տնօրեն Օլգա Կուկոբայի բաղադրատոմսը:
Բաղադրիչներ
1. Պաստա (պեննե կամ ֆուսիլի) – 2 չափաբաժին
2. Ռիկոտա – 1 բաժակ
3. Ձիթապտղի յուղ
4. Պարմեզան – 200 գ
5. Կիտրոն – 1-2 հատ
6. Աղ, կարմիր և սև պղպեղներ
7. Թարմ ռեհան
Պատրաստման եղանակը
1. Պարմեզանը և կիտրոնի կեղևը մանր քերիչով քերել։
2. Պարմեզանը, ռիկոտան, ձիթապտղի յուղը, կիտրոնի կեղևը և հյութը խառնել:
3. Պաստան եփել al dente աստիճանի, ջուրը չթափել:
4. Պատրաստի սոուսը լցնել պաստայի վրա, խառնել: Ավելացնել մեկ բաժակ պաստայի ջուր:
5. Ըստ ցանկության՝ համեմել աղով և պղպեղներով: Վրան քերած պարմեզան շաղ տալ, զարդարել թարմ ռեհանի տերևով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը