Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 500 գ
2. Սոյայի սոուս – 4 ճ/գ
3. Մեղր – 2-3 ճ/գ
4. Բուսայուղ – 2 ճ/գ
5. Սխտոր – 3-4 պճեղ
6. Աղացած սև պղպեղ
7. Աղացած կոճապղպեղ
8. Քարրի
Պատրաստման եղանակը
1. Կրծքամիսը լվանալ և կտրատել: Աղ, պղպեղ, աղացած կոճապղպեղ և քարրի ցանել, ավելացնել ճզմած սխտորը և սոյայի սոուսը: Թողնել 1 ժամ:
2. Տապակի մեջ մի փոքր բուսայուղ տաքացնել, մեղր ավելացնել:
3. Մեղրը և բուսայուղը դարձնել միասեռ զանգված: Կտրատված կրծքամիսը շարել տապակի մեջ, տապակել ցածր կրակի վրա, մինչև ոսկեգույն դառնալը: Տապակելու վերջում քունջութ ավելացնել, խառնել, ևս մի փոքր տապակել, վերցնել կրակից, մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը