«Հարի Փոթեր» հեռուստասերիալի պրեմիերան նախատեսվում է 2026 թվականին։ Այս մասին հայտարարել է Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դեւիդ Զասլավը, գրում է Variety-ն։
Նրա խոսքով՝ Max բովանդակության ղեկավար Քեյսի Բլոյսը եւ Warner Bros. Television-ի նախագահ Չեննինգ Դանջին մի քանի շաբաթ առաջ Լոնդոնում էին՝ «Հարրի Փոթերի» հեղինակ Ջ.Ք. Ռոուլինգի հետ շոուն քննարկելու նպատակով։ «Երկու կողմերն էլ, պարզապես, ոգեւորված են այս պատմությունը վերակենդանացնելու համար: Մենք շատ ուրախ ենք այն բանի համար, ինչ մեզ սպասվում է առջեւում: Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ավելի շատ պատմություններ կկիսենք երկրպագուների հետ»:
Առաջիկա շոուն կունենա յոթ սեզոն, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի Հարրի Փոթերի մասին մեկ գրքի: Գլխավոր դերասանական կազմը դեռ հայտնի չէ։