Ամենաառողջարարը փափուկ խաշած հավկիթներն են, ասել է սննդաբան Ալեքսանդրա Ռազարենովան։ Նա Sputnik ռադիոյի հետ զրույցում նշել է դրանք եփելու ամենավնասակար եղանակը։
Ռազարենովան բացատրել է, որ ձուն ամենաառողջարարն է, եթե ենթարկվում է նուրբ ջերմային մշակման, և եփման ընթացքում ավելորդ ճարպ չի օգտագործվում։
«Յուղով տապակելը ավելացնում է ճաշատեսակի հագեցած ճարպերն ու կալորիաները, ինչը կարող է անառողջ լինել: Եթե նախընտրում եք հարած ձուն, ապա եփեք այն մարմանդ կրակի վրա՝ առանց յուղ ավելացնելու, չկպչող տապակի մեջ»,- խորհուրդ է տվել նա։
Այսկերպ, բացատրել է Ռազարենովան, հնարավոր է դեղնուցը պաշտպանել բարձր ջերմաստիճանի ագրեսիվ ազդեցությունից, իսկ սպիտակուցը՝ գլիկացիայից (ածխաջրերի հետ փոխազդեցության պատճառով կառուցվածքային վնաս):
«Պետք է նաև խուսափել ձու եփելիս շատ աղ կամ համեմունքներ ավելացնելուց »,- զգուշացրել է նա: