Ժյուլի Ֆերերին շատ լավ գիտի, որ դասական համադրությունները երբեք դուրս չեն գալիս նորաձևությունից: Օրեր առաջ ֆրանսիացի ինֆլյուենսերը զբոսանքի համար ընտրել էր շատ դասական և կանացի կերպար:
Ժյուլին փարիզյան Frnch բրենդի հավաքածուից ընտրել էր խորը դեկոլտեով սև միդի երկարության զգեստ՝ համադրելով այն շագանակագույն երկարաճիտ կոշիկների, մեծ պայուսակի և արևային ակնոցների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը