Apple-ի iPhone 15 շարքի սմարթֆոնները վաճառքում են արդեն մոտ երկու շաբաթ, սակայն դրանց տերերն արդեն նոր սմարթֆոնների վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացնում։ Եթե նախկինում օգտատերերը դժգոհում էին սմարթֆոնների գերտաքացումից, ապա այժմ նրանք սկսել են բողոքել բարձրախոսների ձայնի որակից։ Շատերը պնդում են, որ ձայնը խռխռում է։
Ընդորում, դժգոհություններ ստացվում են iPhone 15-ի տարբեր մոդելների տերերից, ինչը հաստատում են Reddit առցանց համայնքի հրապարակումները. ըստ նրանց՝ բարձրախոսի ձայնը բարձրացնելու դեպքում ձայնը խեղաթյուրվում է, նմանվում է սուլոցի կամ խռխռոցի։
Ամենից հաճախ խնդիրը հանդիպում այն բարձրախոսի հետ, որը կիրառվում է հեռախոսային խոսակցությունների ժամանակ։ Reddit-ի օգտատերերից մեկը դժգոհել է, որ բարձրախոսի ձայնն ամբողջությամբ բարձրացնելու ժամանակ ձայնն այնպես է աղավաղվում, որ ասես բարձրախոսի մեջ ջուր լցված լինի։
Նույն օգտատերը նաև դժգոհել է, որ նույն խնդիրն առկա է երաժշտություն լսելու դեպքում, երբ բարձրախոսի ձայնը բարձրացնում է 80%-ից ավելի:
Milesabovetech անունով TikTok-ի օգտատերը նույնպես դժգոհել է iPhone 15 Pro Max-ի բարձրախոսի ձայնից։ Apple-ն ընդունել է խնդիրը և երկու անգամ փոխարինել սարքը: Նա նաև ասել է, որ փորձել է iPhone 15 շարքի յոթ տարբեր մոդելի հեռախոս և բոլորի դեպքում էլ խնդիրն առկա է եղել։
iPhone 15-ի այլ սեփականատերեր նույնպես ասել են, որ նույն խնդրի պատճառով ընկերությանը խնդրել են փոխարինել իրենց սմարթֆոնը, սակայն նոր սարքերում ևս խնդիրը պահպանվել է։