Ազգությամբ գերմանացի, սակայն ԱՄՆ-ում դերասանական կարիերայում մեծ ճանաչման ու փառքի հասած Մառլեն Դիտրիխի ուշագրավ մտքերն է ներկայացնում dw.com/ru կայքը:
1. Տղամարդը հազվադեպ է գտնվում այնպիսի լավ տրամադրության մեջ, քան, երբ պատմում է իր մասին:
2. Երբ երկու կին նստած են կողք կողքի, նրանց միջով միջանցիկ քամի է անցնում:
3. Ծխել ես սկսել եմ պատերազմի ժամանակ, և հենց դա էլ պահպանեց իմ առողջությունը:
4. Քնքուշ հաճոյախոսությունը նման է սենդվիչի. Ինչ-որ առանձնահատուկ բան կա այդ երկու ամենօրյա բաների միջև:
5. Տղամարդիկ առավել մեծ հաճույքով պատրաստ են տանը տեսնել չհավաքված անկողինը, բայց երջանիկ կնոջը, քան իդեալական հավաքված անկողինը, բայց դժբախտ կնոջ դեմքը: Հարդարիր անկողինդ ու երջանիկ եղիր:
6. Ավելի խելամիտ է կյանքից վախենալ, քան մահից:
7. Եթե ես կարողանայի կյանքս նորից ապրել, ապա կկրկնեի միևնույն սխալները: Սակայն մի փոքր ավելի շուտ, որ առավել երկար օգտվեի դրանց հետևանքներից:
8. Մեկնիր տղամարդուն ճկույթդ, ու նա քեզ կառաջարկի ձեռքը:
9. Գրեթե յուրաքանչյուր կին կցանկանար պահել հավատարմություն: Բարդությունը միայն այնտեղ է, որ գտնես այն տղամարդուն, ում կարելի կլիներ հավատարիմ լինել:
10. Իսկական ընկերները նրանք են, ում կարելի է զանգել առավոտյան ժամը 4-ին:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը