Ծերացումը ամենասարսափելի վերափոխումն է, որի հետ մենք բոլորս վաղ թե ուշ բախվում ենք։ Ահա թե ինչու ենք մենք ծախսում շատ գումար թանկարժեք մաշկի խնամքի և կոսմետիկայի վրա։
Բայց ամենից շատ ձեր մարմնի և առողջության վրա ազդում են ոչ թե կոսմետիկ միջոցների վրա ձեր ծախսերի արդյունքները, այլ ձեր ամենօրյա սովորությունները: Ստորև բերված են մի քանի անառողջ սովորություններ, որոնց պատճառով ավելի արագ եք ծերանում:
1. Դուք քնում եք կողքի վրա
Մեծահասակների մեծ մասը պառկում է մահճակալին, առանց ուշադրություն դարձնելու, թե որ դիրքում են քնում: Այնուամենայնիվ, քնի դիրքը մեծ ազդեցություն է ունենում մարմնի վրա, հատկապես, եթե դուք միշտ քնում եք նույն կողքի վրա:
Հետազոտություններից մեկի ընթացքում գիտնականները պարզել են, որ կողքի վրա քնելու ժամանակ մաշկի սեղմումը, որն առաջանում է մահճակալի վրա դեմքի ճնշման հետևանքով, հանգեցնում է մաշկի դեֆորմացիայի և կնճիռների առաջացման: Նման կնճիռները ժամանակի ընթացքում դառնում են ավելի խորը՝ միևնույն կողքի վրա քնելու սովորության պահպանման հետևանքով։
2. Դուք չեք օգտագործում արևապաշտպան քսուք
Ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ չափազանց երկար գտնվելը մեծացնում է ծերացման արագությունը 80% – ով: Որպես հետևանք, ձեր դեմքը ծածկվում է կնճիռներով, մաշկը դառնում է չոր և թորշոմած, առաջանում են պիգմենտային լաքաներ։
3. Դուք օգտագործում եք չափազանց շատ շաքար
Դուք կարող եք չիմանալ դա, բայց շաքարավազը արագացնում է ծերացումը: Ահա թե ինչու են օպտիմալ առողջության մակարդակը պահպանելու համար խորհուրդ տալիս կրճատել դրա օգտագործումը:
4. Դուք զրկում եք Ձեզ որակյալ քնից
Քունը շատ կարևոր է մտքի և մարմնի համար: Շատ ուսումնասիրություններ շեշտադրում են անում քնի կարևորության վրա՝ մարդու ֆիզիկական առողջության պահպանման համար։
5. Ձեր կյանքում չափազանց շատ է տեխնիկայի առկայությունը
Ժամանակակից աշխարհում աշխատանքի մեծ մասը պահանջում է ինտերնետ կապ և շարժական սարքերի օգտագործում։ Օրինակ, մարդկանց 60% – ը օրական ծախսում է ավելի քան վեց ժամ մոնիտորի էկրանի առջև: Այսպիսով, գրեթե անհնար է դառնում խուսափել կապույտ լույսի կործանարար ազդեցությունից: Գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ այս լույսը կարող է հանգեցնել բջջային մակարդակի փոփոխությունների, ներառյալ բջջային սեղմումը և նույնիսկ նրանց մահը: