Կլիմտի դիմանկարը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով
Դիտումներ՝ *
15:31 2023-06-29

Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Հովհարով տիկինը» Sotheby’s-ում վաճառվել է 85,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (108,7 միլիոն դոլար)՝ դարձնելով այն եվրոպական աճուրդների ամենաթանկ արվեստի գործը, հայտնում է Sotheby’s կայքը։

Դիմանկարը ստեղծվել է 1917-1918 թթ.: Գնահատված արժեքը կազմել է 65 միլիոն ֆունտ (82,8 միլիոն դոլար):

Մինչ այս Եվրոպայում աճուրդում վաճառված արվեստի գործերի ռեկորդը պատկանում էր շվեյցարացի Ալբերտո Ջակոմետիի «Քայլող մարդը I» բրոնզե քանդակին։ Այն վաճառվել է 2010 թվականին՝ 65 միլիոն ֆունտ ստեռլինգով (104,3 միլիոն դոլար՝ այն ժամանակվա փոխարժեքով):

Մինչ այս հաղորդվում էր, որ կտավը Sotheby’s-ում կվաճառվի 80 մլն դոլար նախնական գնով:

Ամենաընթերցված