Tesla-ի բաժնետերերը դատի են տվել Իլոն Մասկին
Դիտումներ՝ *
12:34 2023-03-01

Tesla-ի մի խումբ բաժնետերեր դատի են տվել Իլոն Մասկին եւ ընկերության ղեկավարությանը: Կոլկետիվ հայցում նրանք նշել են, որ իրենց խաբել են ավտոպիլոտի արդյունավետության հետ կապված եւ թե որքանով է այն անվտանգ վարում էլեկտրական մեքենան, հայտնում է The Guardian-ը։

Բաժնետերերը նշել են, որ Tesla-ի արժեթղթեր են գնել 2019 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի փետրվարը, եւ էլեկտրական մեքենաների հետ կապված վթարների եւ հետկանչման արշավի մասին լուրերի ֆոնին նրանք գումար են կորցրել։ Հետեւաբար, նրանք պահանջում են, որ Մասկը եւ ընկերության ներկայացուցիչները մարեն իրենց կորուստները:

Tesla-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է 5,7 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը որոշել է վաճառքից հետ կանչել 362 758 ավտոմեքենա: Արտադրողը հայտնել է արտադրության տարբեր տարիների Model S, Model X, Model 3 եւ Model Y խնդիրների մասին: Պարզվել է, որ ավտոպիլոտի բետա տարբերակը, որն օգտագործում են այդ մոդելները, գերազանցում է արագությունը, կարող է անցնել դեղին լույսի ներքո եւ ամբողջական կանգառ չի կատարում «Stop» նշանի վրա:

Tesla-ի բաժնետոմսերը տարեսկզբից աճել են 70 տոկոսով՝ վերադառնալով 2022 թվականի նոյեմբերի սկզբի մակարդակին՝ թույլ տալով Մասկին շրջանցել LVMH ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին: Այժմ Մասկի կարողությունը գնահատվում է 187,1 միլիարդ դոլար։

Ամենաընթերցված