Գլինտվեյն սպիտակ գինով, գարեջրով և կոնյակով. ընտրիր քո սիրելի տարբերակը
Դիտումներ՝ *
14:21 2023-02-09

Ցուրտ եղանակին հնարավոր չէ պատկերացնել ավելի լավ բան, քան տաք ծածկովն ու լավ ֆիլմ՝ տաք ըմպելիքի ընկերակցությամբ: Լավագույն տարբերակը նախատոնական օրերին գլինտվեյնն է: Կիսվում ենք ամենաամանորյա ըմպելիքի 3 ամենահետաքրքիր բաղադրատոմսերով:

Գլինտվեյն նարնջով և սպիտակով գինով

Բաղադրիչներ

1. Սպիտակ չոր գինի – 0.7 լ
2. Ջուր – 0.5 բաժակ
3. Նարինջ – 1 հատ
4. Շաքարավազ – 100 գ
5. Դարչին – 1 փայտիկ
6. Մեխակ – 3 հատ

Պատրաստման եղանակը

1. Կաթսայի մեջ շարել նարնջի կտորները, ավելացնել համեմունքներն ու շաքարավազը, լցնել ջուրը և դնել միջին կրակի վրա։

2. Խառնել, հասցնել եռման աստիճանի, այնուհետև քամել՝ հեռացնելով միջուկը:

3. Քամելուց հետո զանգվածին ավելացնել գինին, դնել կտակին, բայց չհասցնել եռման:

4. Լցնել բաժակների մեջ և վայելել: Ըմպելիքը պետք է լինի թափանցիկ, դեղնավուն երանգով:

Կոնյակով և սուրճով գլինտվեյն

Բաղադրիչներ

1. Կարմիր չոր գինի – 0.7 լ
2. Կոնյակ – 0.5 բաժակ
3. Էսպրեսսո – 1.5 բաժակ
4. Շաքարավազ – 150 գ

Պատրաստման եղանակը

1. Սուրճը եփել, ինչից հետո վերը նշված բոլոր մթերքները լցնել կաթսայի մեջ և դնել միջին կրակի վրա:

2. Խառնել, ըմպելիքը հասցնել եռման աստիճանի, ինչից հետո վերցնել կրակից և կարելի է մատուցել:

Գլինտվեյն մուգ գարեջրով

Բաղադրիչներ

1. Մուգ գարեջուր – 1 լ
2. Մեղր – 5 թ/գ
3. Նարինջ – 1 հատ
4. Կիտրոն – 1 հատ
5. Դարչին – 1 փայտիկ
6. Մշկընկույզ – 0.5 գ
7. Հիլ – 1 գ
8. Կոճապղպեղ – 5 գ
9. Մեխակ – 3 հատ

Պատրաստման եղանակը

1. Գարեջուրը լցնել կաթսայի մեջ և տաքացնել մինչև առաջին պղպջակների առաջացումը:

2. Լցնել համեմունքները և մեղրը, խառնել։

3. Վերջում ավելացնել նարնջի շերտերը և դարչինը:

4. Արդյունքում ստացվում է հետաքրքիր համով գրեթե-գլինտվեյն, որը կարող է ոչ միայն տաքացնել, այլև բուժել հազը, եթե հավատանք ավանդական բժշկությանը:

Պաստրաստեց Անի Գաբուզյանը

168․am

Ամենաընթերցված