Աշխարհը փոխած ամենահայտնի ապստամբներից մեկի կուլտային, ոգեշնչող և լավագույն մտքերը:
Սթիվ Ջոբսը ապստամբ է, հին ջինսերով, չսափրված բուդդիստ և Apple կորպորացիայի լեգենդար համահիմնադիրը: Մարդ, որը միշտ հակառակ էր գնում հոսանքին։ Շատերը նրան կուռք էին դարձնում իր գաղափարների և նորարարությունների համար, մյուսներն ատում և քննադատում էին գոռոզամտության, ավտորիտարիզմի և ուրիշների գաղափարները որպես իր սեփականը փոխանցելու զարմանալի ունակության համար:
Ձեզ հիշել Սթիվ Ջոբսի խորհրդանշական և պարզապես հայտնի ասացվածքները, որոնց հիման վրա կսովորի և կաճի ամբիցիոզ երիտասարդների ոչ մեկ սերունդ՝ աշխարհը փոխելու ոչ պակաս կիրքով:
Առաջ գնալու և սխալների մասին
1. Կարծում եմ՝ եթե ինչ-որ բան արել ես, և դա բավականին լավ է ստացվել, պետք է գնաս և էլի ինչ-որ բան անես՝ առանց տեղում դոփելու: Պարզապես որոշեք, թե ինչն է լինելու հաջորդը:
2. Չկա հաջողակ մարդ, որը երբեք չի սայթաքել կամ սխալվել: Կան միայն հաջողակ մարդիկ, որոնք սխալվել են, բայց հետո փոխել են իրենց պլանները հենց այդ սխալների հիման վրա: Ես պարզապես մեկն եմ այդ տղաներից:
3. Սխալներից խուսափել՝ նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով…
Իմ մասին
4. Ես այն քիչ մարդկանցից եմ, որոնք գիտեն, թե ինչ է մեկ տարվա ընթացքում քառորդ միլիարդ դոլար կորցնելը: Դա շատ լավ անհատականություն է ձևավորում:
5. Կար ժամանակ, երբ ես քնում էի հատակին՝ իմ ընկերների սենյակներում, և շշեր էի վարձակալում բուսական բուրգեր գնելու համար: Հիմա՝ մի քանի միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր ու ունեցվածք ստանալուց հետո, իմ առօրյան ինչ-որ չափով փոխվել է, բայց երդվում եմ՝ ոչ ես։
Աշխատանքի մասին
6. Մեծ աշխատանք կատարելու միայն մեկ ճանապարհ կա՝ սիրել այն։ Եթե դու չես հասել դրան, սպասիր: Մի՛ զբաղվիր այդ գործով: Թող նախ սիրտդ հուշի քեզ։
7. Լավ նկարիչները ստեղծագործում են, մեծ նկարիչները գողանում են, իսկ իսկական նկարիչները կատարում են պատվերը ժամանակին։
8. Եթե դու այնպես ես պահում քեզ, կարծես վստահ ես քո ուժերին, դա կստացվի: Ընդունիր այնպիսի տեսք, թե վերահսկում ես իրավիճակը, և մարդիկ կհավատան դրան:
9. Պարզության հասնելու համար անհրաժեշտ է թունել փորել բարդության խորքերում։ Իրապես պարզ լինելու համար հարկավոր է հասնել ամենախորքերը:
10. Եթե ցանկանում ես գնալ նոր ճանապարհով, ապա պետք է ինքդ հարթես այն։
Կյանքի մասին
11. Մենք այստեղ ենք՝ մեր ներդրումն ունենալու այս աշխարհում: Այլապես ինչո՞ւ ենք այստեղ:
Միայն նպատակ ունենալն է կյանքն իմաստավորում և բավարարվածություն բերում: Սա ոչ միայն նպաստում է առողջության բարելավմանը և երկարակեցությանը, այլև լավատեսության կաթիլ է տալիս դժվար պահերին:
12. Թույլ մի՛ տվեք, որ ուրիշների կարծիքների աղմուկը խլացնի ձեր ներքին ձայնը։ Եվ ամենակարևորը՝ քաջություն ունեցեք հետևելու ձեր սրտին և ինտուիցիային: Նրանք ինչ-որ կերպ արդեն գիտեն, թե ով եք դուք ուզում լինել իրականում:
13. Հիշելը, թե ես շուտով կմահանամ, ամենակարևոր գործիքն է, որն օգնում է ինձ դժվար որոշումներ կայացնել կյանքում: Որովհետև մնացած ամեն ինչ՝ այլ մարդկանց կարծիքները, հպարտությունը, տարակուսանքի կամ անհաջողության վախը, այս ամենը ստորադասվում է մահվանը՝ թողնելով միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Մահվան մասին հիշելը լավագույն միջոցն է՝ խուսափելու մտածելուց, թե կորցնելու բան ունես: Դուք արդեն մերկ եք։ Դուք այլևս պատճառ չունեք ձեր սրտին չհետևելու համար։
14. Ինձ համար կարևոր չէ գերեզմանատան ամենահարուստ մարդը լինելը։ Պառկել քնելու՝ ինքդ քեզ ասելով, որ ինչ-որ հիանալի բան ես արել, ահա՛, թե ինչն է իսկապես կարևոր :
15. Մենք ուտում ենք սնունդ, որն աճեցնում են այլ մարդիկ: Կրում ենք հագուստ, որը պատրաստել են ուրիշները։ Խոսում ենք լեզուներով, որոնք հորինել են այլ մարդիկ: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ մարդկությանը օգտակար լինենք նաև մենք։
16. Ձեր ժամանակը սահմանափակ է, մի՛ վատնեք այն՝ ապրելով այլ կյանքով: Մի՛ կառչեք մի դավանանքից, որը գոյություն ունի ուրիշների մտածողության հիման վրա: Թույլ մի՛ տվեք, որ ուրիշների հայացքները խլացնեն ձեր սեփական ներքին ձայնը: Եվ շատ կարևոր է քաջություն ունենալ՝ հետևելու ձեր սրտին և ինտուիցիային։ Նրանք ինչ-որ կերպ արդեն գիտեն, թե իրականում ինչ եք ուզում անել: Մնացած ամեն ինչ երկրորդական է։
17. Չարժի՛ հիասթափվել ու լքել կյանքը։ Իսկ, այ, եթե կյանքն է լքել քեզ, արժի տխրել։
18. Մահը կյանքի լավագույն ձեռքբերումն է։ Նա՛ է փոփոխությունների պատճառը։ Նա մաքրում է հինը՝ նորին ճանապարհ բացելու համար:
19. Հեռուստացույցը հիմարացնում է ու շատ ժամանակ սպանում։ Անջատե՛ք այն և կփրկեք ձեր ուղեղի մի քանի բջիջ: Այդուամենայնիվ, զգույշ եղեք՝ հիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առջև:
20. Մնացեք սոված։ Մնացեք անխոհեմ: