«Յուրաքանչյուր մարդասպան, հավանաբար, ինչ-որ մեկի լավ ծանոթն է». Ագաթա Քրիստիի «ամենակծու» մեջբերումները
Դիտումներ՝ *
11:33 2023-01-13

47 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ աշխարհին Էրքյուլ Պուարո ու Միսս Մարփլ նվիրած դետեկտիվ գրող Ագաթա Քրիստին:

Անգլիացի գրող Ագաթա Մերի Կլարիսա Միլլերն առավել հայտնի է իր առաջին ամուսնու ազգանունով՝ Ագաթա Քրիստի:

Նա աշխարհում դետեկտիվ արձակի ամենահայտնի հեղինակներից է, նրա գործերը մարդկության պատմության ամենաշատ հրատարակվող ստեղծագործություններից են. ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ և պատմվածքների 19 ժողովածու։ Նրա պիեսներից 16-ը բեմադրվել են Լոնդոնում։ Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 միլիարդ օրինակով և թարգմանվել ավելի քան 100 լեզվով։ Նրան է պատկանում նաև ամենաշատ թատերական բեմադրությունների ռեկորդը։

Այսօր վերհիշենք Ագաթա Քրիստիի «ամենակծու» մեջբերումները՝

Երջանիկ մարդիկ հաջողության չեն ձգտում. նրանք այնքան ներդաշնակ են իրենք իրենց հետ, որ նրանց այլ բան պարզապես չի հետաքրքրում:

Կյանքիդ առավել կարևոր պահերը միշտ նկատում ես չափազանց ուշ:

Ցանկացած կին կարող է հիմարեցնել տղամարդուն, եթե նա դա ցանկանում է, և եթե տղամարդը սիրահարված է նրան։

Երբ խոսքը մեծ գումարի մասին է, ցանկալի է չվստահել ոչ ոքի:

Երբեք մի արեք այն, ինչ ուրիշները կարող են անել ձեր փոխարեն:

Ձևացնել, թե գիտես ինչ-որ բան, ավելի դժվար է, քան դա իմանալը:

Զրույցները ստեղծված են նրա համար, որպեսզի խանգարեն մարդկանց մտածել։

Ցածրահասակ, պեդանտ տղամարդկանց դժբախտությունն այն է, որ նրանց դուր են գալիս բարձրահասակ, աչքի ընկնող կանայք:

Լավագույն դետեկտիվը դեպքն է։

99 դեպքերում կանայք հիմարի պես են իրենց պահում, բայց 100-րդում ավելի խորամանկ են, քան տղամարդիկ։

Անհերքելի տրամաբանությունը բնորոշ է մոլագարին:

Բարձր համբավն առաջին անհրաժեշտությունն է սրիկայի համար:

Յուրաքանչյուր մարդասպան, հավանաբար, ինչ-որ մեկի լավ ծանոթն է:

Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել: Քանի դեռ չեք արել դա, ամեն բան կենդանի է ձեր հիշողության մեջ: Եթե ​​նորից եք հայտնվում այնտեղ, ամեն բան փլուզվում է:

Այսօրվա երիտասարդությունն իր ամբողջ ժամանակը վատնում է խոսելու, աշխատելու, աշխատավորի բարեկեցության և աշխարհի ճակատագրի վրա։ Իհարկե, սա շատ կարևոր է, բայց ձեզ եմ ուղղում հարցս` արդյո՞ք դա զվարճալի է:

Խելացի մարդն իր մտքերը պահում է իր ներսում։

Այն փաստը, որ զարթուցիչը չի հնչել, մարդկային շատ ճակատագրեր է փոխել։

Չի կարելի դատել մարդուն առանց նրան լսելու։

Խելացի մարդիկ չեն նեղանում, այլ եզրակացություններ են անում։

Երբեք մի մտածեք, թե դուք ավելի լավ եք գլուխ հանում այն ամենից, ինչ պետք է ուրիշներին:

Տարօրինակ է՝ կանայք գեղեցկանում են սիրուց, իսկ տղամարդիկ նմանվում են հիվանդ ոչխարների։

Ամենաընթերցված