Ներկայացվել է OnePlus 11-ը՝ նորագույն LTPO 3.0 էկրանով և Hasselblad տեսախցիկներով
Դիտումներ՝ *
17:16 2023-01-06

Սմարթֆոնի հետևի վահանակի դիզայնը ոգեշնչված է սև անցքով։

Չինաստանում պաշտոնապես ներկայացվել է OnePlus 11 ֆլագմանային սմարթֆոնը, որի դիզայնը և հիմնական բնութագրերն արտահոսել էին մինչ շնորհանդեսը, ուստի արտադրողին մնում էր միայն հաստատել ամեն ինչ և ցուցադրել լրացուցիչ մանրամասներ:

Սմարթֆոնը ստացել է 6,7 դյույմանոց կոր AMOLED LTPO 3.0 էկրան՝ 3216 × 1440 պիքսել թույլատրությամբ, 1-120 Հց թարմացման արագությամբ, մինչև 1300 nits պայծառությամբ, HDR 10+ և Dolby Vision-ի աջակցություն, ինչպես նաև Corning Gorilla Glass Victus պաշտպանիչ ապակի:

Սարքի դիզայնը ոգեշնչված է սև անցքով։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Endless Black մոդելն օգտագործում է հատուկ ապակի, որը շոշափելիս իսկական մետաքս է հիշեցնում։

Ամենաընթերցված