Consumer Electronic Show 2023 (CES 2023) տեխնոցուցահանդեսի շրջանակում Acer-ը ներկայացրել է անսովոր մարզական հեծանիվ, որը թույլ է տալիս միաժամանակ սպորտով զբաղվել և աշխատել համակարգչով: Այդ մասին հայտնում է The Verge-ը։
Նորույթը ստացել է eKinekt BD 3 անվանումը։ Այն մարզական հեծանիվ է, որում դասական նստատեղը և բռնակը կառավարման վահանակով փոխարինված են, համապատասխանաբար, նոթբուքի համար նախատեսված աթոռով և սեղանով։ Այսպիսով, մարզական հեծանիվը կարելի է օգտագործել հենց աշխատանքի ընթացքում: Սեղանն ունի նաև ներկառուցված տակդիր և կեռիկ՝ պայուսակի կամ ուսապարկի համար։
Համակարգիչը կամ այլ գաջեթը կլիցքավորվեն ստանդարտ միակցիչներով՝ USB Type-A և USB Type-C: Հատկանշական է, որ այդ նպատակների համար էլեկտրաէներգիա կարող է արտադրվել eKinekt BD 3-ի հեծանվային մասում ներկառուցված դինամոյի միջոցով, որը վայրկյանում 60 պտույտ արագության դեպքում ունակ է արտադրել մինչև 75 Վտ:
Անսովոր մարզական հեծանիվը վաճառքում կհայտնվի 2023 թվականի ամռանը։ Նոր ապրանքի համար Acer-ը պահանջում է 999 դոլար:
Ավելի վաղ VNews-ը գրել էր, որ CES 2023-ին Asus-ը ներկայացրել է աշխարհում առաջին Xbox գեյմփադը՝ ներկառուցված OLED էկրանով։