Հունական ընկույզը պարունակում է վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի, սրտամկանի ու անոթների առողջության համար։ Այս մասին «Մոսկվա 24»-ն հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան՝ նշելով, որ ընկույզի այս տեսակն ամենաօգտակարն է տարեցների համար։
Բժշկի խոսքով՝ հունական ընկույզը հարկավոր է անպայման ներառել տարեցների սննդակարգում, քանի որ այն հարուստ է յոդով, որը դրական ազդեցություն է ունենում վահանագեղձի աշխատանքի վրա։ Ինչպես բացատրել է սննդաբանը, տարեցները հաճախ են բախվում թաքնված հիպոթիրեոզի՝ վահանագեղձի հորմոնների ցածր մակարդակի խնդրին, ինչի ախտանշաններից մեկը կարող է լինել սաստիկ հոգնածութունը։
Ըստ Սոլոմատինայի հունական ընկույզը պարունակում է սպիտակուց, որը շատ կարևոր է օրգանիզմի համար։
«Տարիքի հետ կենդանական ծագման սննդից սպիտակուց ստանալը դժվարանում է, քանի որ արդեն դժվար է լինում յուրացնել միսը։ Սակայն սպիտակուց այնուամենայնիվ պետք է, իսկ ընկույցները, թրջելու դեպքում, լավ են յուրացվում», – նշել է մասնագետը՝ հավելելով, որ հունական ընկույզները նաև հարուստ են օգտակար ճարպերով, ուստի այս մթերքի գործածությունը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։