Կանացիությունը ոչ միայն գեղեցիկ տեսքն է և քայլվածքը, այլ նաև հատուկ աուրան, որը տղամարդիկ սովորաբար զգում են:
Նրանց գրավում են տիկնայք, որոնք օժտված են մագնիսական հմայքով։ Յուրաքանչյուր ոք կարող է բացել այդ ներուժն իր մեջ, և ահա 5 պարզ բան, որոնք կօգնեն այս հարցում:
Քաղցր խոսք: Տղամարդկանց դուր է գալիս, երբ կինը հաճելի բաներ է ասում, և նույնիսկ մեղմ ձայնով, մեղմ տեմբրով: Սիրալիր ձայնն առանձնահատուկ կախարդանք ունի. այն ունակ է «հանդարտեցնել» նույնիսկ ամենահամարձակ դաժանին:
Քաղցր սնունդ, կաթ կամ սերուցք: Անհավանական է, բայց փաստ. մեկ ամսվա ընթացքում գիշերը փորձեք խմել, օրինակ՝ մեկ բաժակ կաթ։ Որոշ հոգեբանների կարծիքով՝ այս «ծիսակարգը» կօգնի արթնացնել այն խաղաղությունն ու ներքին հանգստությունը, որով տղամարդիկ ձգվում են դեպի կանայք:
Ծաղիկներ: Նկատե՞լ եք, որ կինն անմիջապես մի փոքր գեղեցկանում է, երբ ձեռքերում թարմ ծաղիկների փունջ է պահում։ Այստեղ ամեն ինչ պարզ է. հոգեբանորեն նման պահերին կանայք արտացոլում են քնքուշ բույսերի էներգիան։
Գեղեցիկ հանդերձանքները, զարդերը և կանոնավոր հարդարանքը կօգնեն արթնացնել Ձեր քնած կանացիությունը:
Ընկերների հետ հաճելի շփումը, համատեղ ընթրիքները, զբոսանքները և փոքրիկ հաճույքները նույնպես կարող են կանանց ավելի գրավիչ դարձնել տղամարդկանց աչքում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am