Աշնանային նուրբ աղանդեր մանդարինով
Դիտումներ՝ *
10:09 2022-12-02

Բաղադրիչները՝ 2 չափաբաժնի համար

1. Մանդարիններ – 2 հատ

2. Ձու – 4 հատ

3. Ցածր յուղայնությամբ սերուցք – 300 մլ

4. Շաքարավազ – 5 ճ/գ

5. Չորամրգեր – 100 գ

 

Կարամելի համար

1. Լիկյոր – 4 ճ/գ

2. Շաքարավազ – 8 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Կարամելը պատրաստելու համար շաքարավազը լցնել կաթսայի մեջ, լցնել 2 ճ/գ սառը ջուր և հասցնել եռման աստիճանի: Ավելացնել լիկյորը: Օշարակը լցնել ջերմակայուն կաղապարների մեջ և թողնել՝ սառչի:

2. Չորամրգերը կտրատել: Դեղնուցները և շաքարավազը հարել, ավելացնել սերուցքը և մանդարինի քերած կեղևը, խառնել, ավելացնել 70 մլ մանդարինի հյութ։

3. Ստացված զանգվածը լցնել կարամելով բաժակների մեջ, շաղ տալ չորամրգերը, ամուր փակել և եփել 20 րոպե։

4. Հովացնել սառնարանում, մատուցել սառեցված վիճակում։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված