40 տարեկանում ալկոհոլ օգտագործելը սկսում է հանգեցնել ավելի ծանր հետևանքների, հետևաբար այս տարիքին հասնելուց հետո անհրաժեշտ է փոխել ապրելակերպը։ Այս մասին Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է թերապևտ Մարիա Չեռնյաևան:
Չերնյաևայի խոսքով՝ 40 տարեկանից հետո նյութափոխանակության գործընթացները դանդաղում են, վնասակար նյութերը սկսում են ավելի վատ արտազատվել մարմնից, կատարվում է հյուսվածքների վերակառուցում: Բացի այդ, ինսուլինը ավելի վատ է արտադրվում, և ֆերմենտային ակտիվությունը նվազում է: Նման փոփոխություններից հետո մարդը կարող է ավելի քիչ կարողանալ կլանել որոշ մթերքներ, օրինակ՝ յուղոտ սնունդ:
«Մենք այլևս չենք կարող (…) հանգիստ գնալ խորոված ուտելու, քանի որ տհաճ ախտանիշներ ենք ունենում՝ կապված աղեստամոքսային տրակտի աշխատանքի հետ»,- ասել է բժիշկը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am