Ինչպես վայելել կյանքը ցանկացած տարիքում. Մերիլ Սթրիփի բանաձևը
Դիտումներ՝ *
14:17 2022-11-24

Լեգենդար Մերիլ Սթրիփն ավելի քան 20 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, ավելի քան 40 տարի ամուսնացած է եղել քանդակագործ Դոն Գամերի հետ, մեծացրել է չորս երեխա։ Հաջողության հասնելու և երջանիկ լինելու համար դերասանուհին հետևում է որոշակի փիլիսոփայության…

Ինչպես վայելել կյանքը ցանկացած տարիքում. մեջբերումներ դերասանուհի Մերիլ Սթրիփից․

«Ես այնքան շնորհակալ եմ, որ ողջ եմ: Իմ ընկերներից մի քանիսը հիվանդ են, ոմանք՝ մահացած, իսկ ես դեռ այստեղ եմ․․․Ես բողոք չունեմ»։

 

«Երիտասարդության անկրկնելի առանձնահատկությունն անվերապահ լինելն է: Դուք գլխով սուզվում եք ջրում և չեք վախենում հատակին հարվածելուց։ Տարիքի հետ մենք ավելի զգույշ ենք դառնում, գծում ենք մի գիծ, ​​որը մեզ թույլ չենք տալիս անցնել, քանի որ արդեն գիտենք, թե որքան ցավալի է, երբ սայթաքում ես։ Մենք խորապես հավատում ենք, որ հասուն կյանքում տեղ չկա ուժեղ զգացմունքների համար, և դրանից մենք սկսում ենք վաղաժամ ծերանալ», – ասում է Մերիլ Սթրիփը:

Հասուն տարիքում մարդ նույնպես ցանկանում է վայելել կյանքը և ստանալ դրական հույզեր, բայց ոչ ոք պատրաստ չէ դրա համար թանկ գին վճարել՝ հիասթափության և սթրեսի տեսքով։ Առողջությունը նույնը չէ, սիրտը կարող է չդիմանալ դրան։

Իսկ ինչպե՞ս վարվել։ Հաշտվե՞լ:

Մերիլ Սթրիփն իր հարցազրույցում մի քանի խորհուրդ է տվել իր հասակակիցներին, թե ինչպես սովորել վայելել կյանքը՝ չնայած ապրած տարիներին։

Ամենակարևորը, կարծում է դերասանուհին, այն է, որ ձերբազատվենք բոլոր օրինաչափություններից, թե ինչպիսին պետք է լինի ծերությունը, մոռանանք, թե ինչ են ասում կամ խորհուրդ տալիս հեռուստատեսությամբ, հարազատները, ընկերները կամ հայտնի մարդիկ։ Դուք պետք է լսեք միայն ձեր ներքին ձայնին: Միայն նա գիտի երջանկության ճշմարիտ ուղին:

Եղեք այնտեղ, որտեղ ձեզ լավ եք զգում

«Ես ինձ անհարմար եմ զգում բարձրաշխարհիկ հասարակությունում։ Ես չեմ սիրում գլամուրային երեկույթներ։ Հաճույք եմ ստանում ընտանիքիս հետ շփվելուց, լեռնագնացությունից, բայց՝ ոչ երեկույթներից։ Այդ ամենը ժամանակի վատնում է»:

Հասարակությունը որոշակի պարտականություններ ու պարտավորություններ է դնում մեզ վրա։ Կոչ է անում ապրել հաստատված օրենքներով ու կանոններով։ Աշխատել, ապահովել նրանց, ովքեր կախում ունեն մեզանից։ Օգնել նրանց, ովքեր ավելի թույլ են: Նվիրվել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն․․․

Սթրիփը վստահեցնում է՝ հարկավոր չէ դիմանալ ոչ մեկի և ոչնչի: Պետք չէ հարմարավետ մարդ լինել՝ հետին պլան մղելով սեփական ցանկություններն ու էմոցիաները։ Պետք չէ ինքներդ ձեզ վերաբերվեք ինչպես երրորդ կարգի մարդու: Ձեր կյանքը ձեր պատասխանատվությունն է: Ոչ ոք այն ավելի երջանիկ և հեշտ չի դարձնի, որքան դուք:

Հարաբերությունների առողջ բալանսավորում

«Անհարգալից վերաբերմունքը ծնում է անհարգալից վերաբերմունք: Բռնությունը բռնություն է ծնում։ Երբ ուժեղները նեղացնում են թույլերին, բոլորն են պարտվում։ Հարգե՛ք ուրիշներին, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն ձեզ հետ: Միշտ հիշեք կարեկցանքի ու հանդուրժողականության մասին»:

Մի՛ շփոթեք ծերությունն ամենաթողության հետ։ «Ես 60 տարեկան եմ և վերջապես իրավունք եմ վաստակել ասելու այն ամենը, ինչ մտածում եմ մարդկանց մասին հենց նրանց դեմքին», – ասում է հարևանուհիս։ Բայց արդյո՞ք այդ տեղեկատվությունն անհրաժեշտ և կարևոր է նրանց համար: Երիտասարդներին հարգել սովորելը նույնքան կարևոր է, որքան մեծերին հարգել սովորելը: Նա, ով տիրապետում է այս հմտությանը, կարժանանա մեծ հարգանքի:

Սթրեսի, անհանգստության, դեպրեսիայի դեմ պայքար

«Երբ իսկապես լուրջ խնդիր եմ ունենում, նստում եմ իմ նավակը և լողալով գնում եմ հեռուները: Գրող Քուրտ Վոնեգուտն ասել է. «Ուղեղի կնճիռները հարթվում են ջրի եզրին»:

Ծերությունն իմաստության հոմանիշն է։ Բայց դա չի նշանակում, որ միջադեպերը, խնդիրները, ձախողումները և կոպիտ սխալները կտրուկ կդադարեն մեզ հետ պատահել և զայրացնել մեզ։ Մարդու ուժը վատը հաղթահարելու, վերապրելու ունակության մեջ է։ Ամեն մեկն ունի իր ճանապարհը, բայց այն պետք է գտնել։

Տրվեք ձեր տրամադրությանը

«Ես մեկ սիրում եմ պատրաստել, մեկ՝ ոչ։ Երբեմն ես սկսում եմ պատրաստել, իսկ հետո ամեն ինչ թափում եմ զուգարանը՝ ասելով՝ «Այսօր մենք պիցցա կուտենք»:

Պետք չէ համապատասխանել այն մարդու կերպարին, որն ամեն ինչ վերահսկողության տակ է պահում, չի սխալվում, չի արտասվում, ամեն ինչ նախապես գիտի։ Տրամադրություններին տրվելն ամենաբնական բանն է, որ կարող է պատահել մեզ հետ։ Իսկ կեղծ ժպիտներ կամ թթված դեմք ընդունելը ոչ մեկի չի սազում։

Սիրեք ինքներդ ձեզ և ձեր տարիքը

«Ինձ դուր է գալիս, թե ով եմ դարձել: Դուք պետք է ընդունեք ձեր տարիքը, այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում եք: Կյանքն այնքան թանկ է։ Երբ սկսում եք կորցնել շրջապատի մարդկանց, հասկանում եք, որ ամեն օրը նվեր է ձեզ համար․․․»։

Եվ, վերջապես, մի՛ բողոքեք կյանքից։

Ամենաընթերցված