Տեխնոլոգիական 7 նորամուծություն, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը
Դիտումներ՝ *
19:03 2022-11-22

Տեխնոլոգիական ապրանքանիշերը մշակել են ապրանքներ և սարքեր, որոնք հեշտացնոմ են մեր կյանքը:

VNews Life-ն առաջարկում է տեխնոլոգիական 10 հնարք՝

Sevenhugs Smart Remote X All-incusive

Հնարավոր է՝ խելացի տնային սարքեր շատ ունեք, որոնք հեշտացնում են ձեր առօրյան, բայց դրանց բոլորին հերթով հետևելը կարող է հակառակ արդյունքն ունենալ: Sevenhugs Smart Remote X-ն ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Խելացի հեռուստացույցից մինչև վիդեո ինտերկոմ, խելացի լուսավորություն և ցանկացած այլ բան․ այս հեռակառավարման վահանակը կարող է կառավարել ամեն բան:

FOREO ISSA 2 Sonic սիլիկոնե ատամի խոզանակ

Անկախ նրանից՝ օգտագործում եք ավանդական ատամի խոզանակ, թե էլեկտրական, այս տարբերակը կհեշտացնի ձեր գործը: Տպավորիչ ձայնային տեխնոլոգիան ոչ միայն կատարյալ կերպով մաքրում է ձեր ատամները, այլև պետք չէ անհանգստանալ մարտկոցի մասին: Քանի որ վերջինիս կյանքը տևում է մի ամբողջ տարի, ինչը ձեզ հնարավորություն է տալիս ճանապարհորդել առանց հավելյալ անհանգստության։

Mobile Pixels DUEX Pro․ երկակի էկրանով նոութբուքի մոնիտոր

DUEX Pro-ն երկակի մոնիթորինգի համակարգ է: Ամուր ամրացնելով ձեր նոութբուքի հետևի մասում՝ այն երկրորդ էկրան է ապահովում ակնթարթորեն այն պահին, երբ ձեզ անհրաժեշտ է: Բացի այդ, այն փակվում է, երբ չի օգտագործվում՝ դարձնելով ձեր աշխատանքային տարածքը կոմպակտ և շարժական:

SanDisk ibi Smart Photo Manager

Միակ բանը, որն ավելի վատ է, քան ձեր սմարթֆոնում ազատ տարածքի սպառվելն է, գիտակցելն է, որ դուք պետք է ջնջեք լուսանկարները՝ չիպի հիշողությունը դատարկելու համար: SanDisk ibi-ի միջոցով կարող եք պահել ձեր բոլոր լուսանկարները՝ առանց ջնջելու: Այս խելացի լուսանկարների կառավարիչը նաև թույլ է տալիս անխափան կերպով կիսվել լուսանկարներով ընկերների և ընտանիքի հետ՝ հեշտացնելով ամբողջ գործընթացը:

Ember Connected պղնձե գավաթ


Ո՞վ չի սիրում մի բաժակ տաք սուրճ: Իսկ այն տաք պահել հնարավոր է Ember Connected Copper Mug-ի շնորհիվ: Ներկառուցված ջեռուցման համակարգով սարքը կարող է սուրճը կամ թեյը տաք պահել մոտավորապես մեկ ժամ: Կարող եք օգտագործել հավելվածը՝ սահմանված ջերմաստիճան ընտրելու համար:

URGONight․ ուղեղի քնի մարզիչ

URGONight-ի միջոցով կարող եք մարզել ձեր ուղեղն ավելի լավ քուն ունենալու համար: Այն զբաղեցնում է օրական ընդամենը 20 րոպե: Պարզապես դրեք այն ձեր գլխին և կատարեք վարժությունները: Այնուհետև սարքը վերահսկում է ձեր ուղեղի ալիքները՝ որոշելու, թե ինչ պետք է անեք օպտիմալ հանգստանալու համար:

Vortix․ միջատների խայթոցի դեմ սարք

Միջատների խայթոցի բուժման համար անհրաժեշտ են ընդամենը վայրկյաններ: Պարզապես պահում եք սարքը խայթոցի վրա և սեղմում կոճակը: Տեխնոլոգիական սարքն ակնթարթորեն բուժում է մրջյունի, մոծակի, մեղվի խայթոցը՝ խթանելով արյան հոսքը և շրջանառությունը: Սա ոչ թունավոր լուծույթ է, որը կպաշտպանի ձեր ձեռքերը քերծվածքներից։

Ամենաընթերցված