Քվենտին Տարանտինոն մտադիր է սերիալն կարահանել 2023 թվականին
Դիտումներ՝ *
19:20 2022-11-21

Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է հեռուստասերիալ նկարահանելու մտադրության մասին։ Այս մասին նա հայտարարել է իր «Մտորումներ կինոյի մասին» գրքի թողարկմանը նվիրված մամուլի շրջագայության շրջանակներում, հայտնում է Variety-ն։

Կինոռեժիսորը որոշել է չհրապարակել առաջիկա նախագծի մանրամասները, սակայն նշել է, որ շոուն, որի արտադրությունը նա ցանկանում է սկսել 2023 թվականին, բաղկացած է լինելու ութ դրվագից։ Սերիալի սցենարային գիծը, ինչպես նաև դերասանական կազմը դեռևս անհայտ է։

2005 թվականին Տարանտինոն աշխատել է «C.S.I. Հանցագործության վայր» նախագծի երկու սերիաների ստեղծման վրա։ Բացի այդ, նա նկարահանել է «Շտապօգնություն» սերիալի առաջին սեզոնի մեկ դրվագ 1994 թվականին։

Ավելի վաղ կինոռեժիսորը նշել էր հինգ ֆիլմ, որոնք, նրա կարծիքով, լավագույնն են պատմության մեջ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am

Ամենաընթերցված