Ներկայացնում ենք զարմանալի փաստեր Netflix-ով հեռարձակվող «The Crown» սերիալի և դրանում նկարահանված դերասանների մասին: Եվ եթե դուք, ինչպես շատերը, հետևում եք բրիտանական թագավորական ընտանիքի մասին պատմող սերիալի ճակատագրին, ապա դրանք ձեզ կարող են հետաքրքիր թվալ։
1. Թագուհին ասել է՝ «այո՛»
Դեռևս 2017 թվականին թագավորական ընտանիքի աղբյուրներից մեկը, որը ցանկացել է անհայտ մնալ, Daily Express-ին պատմել է, որ թագուհուն դուր է եկել սերիալը, և նա «սիրում է դիտել այն»: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Netflix-ի մտահղացումը Եղիսաբեթ II-ին դրդել է «հիշողությունների գիրկն ընկնել» և «հետևել, թե ինչպես է իր կերպարը ներկայացվում էկրանին»:
2. Սերիալի արժեքը գերազանցում է բոլոր ռեկորդները
Ըստ Money.com-ի՝ միայն առաջին եթերաշրջանի արտադրությունը Netflix-ին արժեցել է հսկայական 130 միլիոն դոլար՝ «The Crown»-ը դարձնելով երբևէ նկարահանված ամենաթանկ հեռուստասերիալներից մեկը: Այժմ յուրաքանչյուր դրվագը գնահատվում է մոտ 670 հազար դոլար։
Ջոն Լիթգոուն՝ Ուինսթոն Չերչիլի դերում
3. Չերչիլին մարմնավորել է ամերիկացի
20-րդ դարի բրիտանացի ամենավառ քաղաքական գործիչներից մեկի՝ Ուինսթոն Չերչիլի դերը բաժին է հասել ամերիկացի դերասան Ջոն Լիթգոուին։ Նրա առջև բարդ խնդիր էր դրված՝ ոչ միայն ճշգրիտ փոխանցել «պատմության մեծագույն բրիտանացու» կերպարը, այլև ազատվել ամերիկյան առոգանությունից, որը Միացյալ Թագավորության ցանկացած բնակչի «ականջ է ծակում»։ Դերին պատրաստվելու համար Ջոն Լիթգոուի համար նշանակվել է փորձառու աստղային «մարզիչ»՝ Ուիլյամ Քոնահերը: Օգտագործվել են ոչ միայն լոգոպեդական վարժություններ և 20-րդ դարի կեսերի բարբառների հիմքի մշակում, այլև մանր հնարքներ։ Այսպիսով, Չերչիլի տեմբրն ընդօրինակելու համար դերասանի քթի մեջ բամբակ է մտցվել։ Քաղաքական գործչին նմանությունն ավելի ընդգծելու համար դերասանի հետևի ատամներին հատուկ սարք են ամրացրել, որն ավելի է ընդգծել ծնոտը:
4. Եղիսաբեթ II-ը դեմ չէր Մարգարեթի և Թաունսենդի ամուսնությանը
Պատմելով արքայադուստր Մարգարեթի ամուսնության պատմությունը՝ սերիալի ստեղծողները, կինոյի հայտնի ավանդույթի համաձայն, հավելյալ դրամատիզմ են ավելացրել։ Իրականում թագուհի Եղիսաբեթ II-ը երբեք չի արգելել իր քրոջն ամուսնանալ Փիթեր Թաունսենդի հետ, թեև հասկանում էր, որ դա տարբեր դասերի ներկայացուցիչների ամուսնություն է: Միապետը մեծահոգություն դրսևորեց այս հարցում և վարչապետ սըր Էնթոնի Իդենի հետ մշակեց ծրագիր, որը թույլ կտար արքայադուստր Մարգարեթին պահպանել իր տիտղոսը ամուսնությունից հետո և ստանալ արժանապատիվ ֆինանսական նպաստ՝ պայմանով, որ նա հրաժարվի գահի նկատմամբ իր հավակնություններից: Բայց կա՛մ սերն անցավ, կա՛մ բանականությունը հաղթեց զգացմունքներին, բայց Մարգարեթը երբեք չամուսնացավ Թաունսենդի հետ։
5. Քլեր Ֆոյը փորձերի էր եկել՝ գտնվելով հղիության վերջին եռամսյակում
Դերասանուհին, որը սերիալում մարմնավորել է երիտասարդ Եղիսաբեթին, պատրաստվում էր մայրանալ, սակայն չէր կարող բաց թողնել նման մեծ նախագծին մասնակցելու հնարավորությունը։ Փորձերը հիանալի անցան: Ռեժիսորին չէր շփոթեցնում Քլերի կլորիկ որովայնը, հատկապես, որ նա արդեն ծննդաբերել էր նկարահանումների սկզբում։ Սակայն դերասանուհին չհասցրեց վայելել մայրությունը։ Նա կրծքով կերակրում էր երեխային հենց նկարահանման հրապարակում, իսկ կադրում կրում էր կորսետ՝ հիմնականում ծննդաբերությունից հետո փոխված կազմվածքը ձգելու համար: Կորսետը դերասանուհուն օգնեց նաև «արքայական» կեցվածք ընդունել։
Երկրորդ եթերաշրջանում արդեն Քլերն առանց այդ կորսետի էր:
6. Եղիսաբեթ II-ի հարսանյաց զգեստը նորից է կարվել
Թագավորական ընտանիքի պատմության վերստեղծման գործընթացում կոստյումներին մեծ ուշադրություն է դարձվել։ Դրանց վրա աշխատանքը տքնաջան էր, երկարատև ու շատ թանկ։ Ամենամասշտաբային նախագիծը Եղիսաբեթ II-ի հարսանյաց զգեստի վերարտադրությունն էր, որով Քլեր Ֆոյը հայտնվում է առաջին եթերաշրջանում։ Նմանությունը պետք է կատարյալ լիներ։ Նյութերը փնտրել են ամբողջ երկրով մեկ, իսկ զգեստը կարելն ու ձևավորելը տևել է մի քանի շաբաթ, և, ինչպես խոստովանել է զգեստների գլխավոր դիզայներ Միշել Քլեպտոնը, դրանք շատ հոգնեցուցիչ էին:
7. Հոնորարների հետ կապված սկանդալ
2018 թվականի INTV կոնֆերանսում հեռուստաշոուի պրոդյուսերները պատմել են, որ Քլեր Ֆոյն իր առաջին երկու սեզոնների համար ավելի քիչ գումար է ստացել, քան նրա գործընկեր Մեթ Սմիթը, որը մարմնավորում է արքայազն Ֆիլիպին: Նրանք ընդունել են իրենց սխալը և խոստացել, որ ցանկացած դերասանուհի, որը կխաղա գլխավոր դերը հաջորդ եթերաշրջաններում, կստանա ճիշտ նույն գումարը, ինչ թագուհու կողակցի դերը կատարողը։
8. Ոչ մի տեսարան չի նկարահանվել իրական Բուքինգհեմյան պալատում
Թեև «The Crown»-ի ինտերիերն աներևակայելի իրատեսական է ստացվել, իրականում բոլոր «տնային» նկարահանումները տեղի են ունեցել սերիալի համար հատուկ ստեղծված տաղավարներում։ Ճիշտ է, պալատում նկարահանող խումբն իսկապես եղել է. նախագծի հեղինակներին թույլ է տրվել ուսումնասիրել Եղիսաբեթ II-ի կեցավայրը՝ էկրանին իրական մթնոլորտը ստեղծելու համար:
9. Թագավորական կորգիները պանրի սիրահարներ են
Նկարահանումներին մասնակցած կորգիներին Քլեր Ֆոյն անվանում էր «տարօրինակ»: Ակտիվ շներն անընդհատ պանիր էին ուզում, մասնավորապես՝ չեդդեր։ Ամեն օր նրանց կերակրում էին մի ամբողջ գլուխ պանիր։
10․ Դերասանուհիները կեղծ զարդեր են կրել
Չնայած ֆինանսական ներդրումների ընդհանուր մասշտաբին, ոսկերչական իրերի համար գումարն ամենաշատը չէր։ Փաստն այն է, որ իրական ադամանդներն այնքան էլ լավ տեսք չունեն կադրում, իսկ այ սովորական բյուրեղները փայլում են այնպես, ինչպես պետք է: Այնպես որ, թագերի «շքեղ» տեսքը թող ձեզ չտապալի. դերասանուհիների գլխին կեղծ թագեր են․․․