Սննդաբանն նշել է մթերքներ, որոնք քնկոտություն են առաջացնում
Դիտումներ՝ *
13:32 2022-12-19

Բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է այն մթերքները, որոնք քնկոտություն են առաջացնում։ Այս մասին հայտնում է Москва 24-ը։

Նրա խոսքով՝ միս, քաղցրավենիք և մելատոնին պարունակող մթերքներ ուտելը կարող է հոգնածություն առաջացնել։ Նա շեշտել է, որ կեռաս և քաղցր բալ ուտելուց հետո մարդը կարող է քնկոտություն զգալ, քանի որ դրանք պարունակում են մելատոնին՝ քնի հորմոն։

«Միսը մարսելու համար երկար ժամանակ է պահանջվում: Դրա վրա մեծ էներգիա է ծախսվում, իհարկե, ուժերն անմիջապես հեռանում են»,- ասել է նա։

Սննդաբանը խորհուրդ չի տալիս քննության գնալուց առաջ քաղցր ուտել: Սկզբում ուսանողն իրեն կենսուրախ կզգա, բայց քննության ընթացքում ուժերն աստիճանաբար կլքեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am

Ամենաընթերցված