Մարդու օրգանիզմի համար ամենավնասակար սոուսները պատրաստվում են մայոնեզի հիման վրա։ Նման սոուսները համարվում են յուղոտ և պարունակում են մեծ քանակությամբ աղ։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում պատմել է դիետոլոգ, Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Ելենա Տիխոմիրովան։
Փորձագետը պարզաբանել է, որ մայոնեզը պատրաստվում է բուսական յուղից, որը հարում են ձվի դեղնուցով և ավելացնում աղ։ Արդյունքում՝ սոուսը ստանում է բարձր կալորիականություն։ Տիխոմիրովան խորհուրդ է տալիս ընտրել ցածր կալորիականությամբ սոուսներ:
Ինչ վերաբերում է օրգանիզմի համար առավել օգտակար սոուսներին, ապա բժիշկը խորհուրդ է տվել ուտել ծովաբողկի սոուս ու մանանեխ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am