Բաղադրիչներ
1. Բուլղարական պղպեղ – 8 հատ
2. Տավարի միս – 500 գ
3. Գազար – 2 հատ
4. Սոխ – 2 հատ
5. Բրինձ – 100 գ
6. Արգանակ – 1 լ
7. Մաղադանոս
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Պղպեղները մաքրել:
2. Սոխը մանր կտրատել, գազարը բարակ շերտատել:
3. Սոխը և գազարը տապակել բուսայուղով:
4. Բրինձը եփել:
5. Միսն աղալ, ավելացնել գազարի և սոխի կեսը, բրինձը, մաղադանոսը, համեմել աղով և պղպեղով, լավ խառնել:
6. Խառնուրդին ավելացնել արգանակ, կրկին խառնել:
7. Պղպեղները լցոնել ստացված մսային զանգվածով, յուրաքանչյուր պղպեղի վրա ավելացնել մնացած գազարը և սոխը: Պղպեղները դնել կաթսայի մեջ, փակել կափարիչով և շոգեխաշել ցածր կրակի վրա մեկ ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am