Բաղադրիչներ
1. Հավի կրծքամիս – 300 գ
2. Սալորաչիր – 6 հատ
3. Սերուցք – 100 մլ
4. Բուսայուղ – 60 մլ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատել:
2. Հավի վրա լցնել սերուցքը և հարել բլենդերով:
3. Համեմել աղով և սև պղպեղով, կոտլետներ ձևավորել՝ ներսում սալորաչիր դնելով:
4. Տապակել բուսայուղով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am