Բժիշկը թվարկել է ինսուլտի առաջին նշանները
Դիտումներ՝ *
18:23 2022-11-15

Կաթվածի հետևանքները նվազագույնի հասցնելու համար չափազանց կարևոր է ժամանակին ճանաչել հիվանդության առաջին նշանները։ Այս մասին Sport24-ին հայտնել է «Վինոգրադով» բժշկական հոլդինգի պրոֆեսոր, գլխավոր բժիշկ Օլգա Շարապովան։

Նա բացատրել է, որ ինսուլտը ուղեղի արյան մատակարարման սուր խանգարում է, որը բնութագրվում է ուղեղի ֆունկցիաների հանկարծակի խաթարմամբ: Ըստ նրա՝ դա կապված է ուղեղային զարկերակի նեղացման, պատռման կամ խցանման հետ։ Արդյունքում բջիջները դադարում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր և թթվածին ստանալ:

Պրոֆեսորը նշել է, որ ինսուլտի նշաններն են մարդու դեմքի արտահայտությունների խախտումները, վերջույթների թուլությունը, ինչպես նաև անհասկանալի խոսքը: Բժիշկը զգուշացրել է, որ այս ախտանիշներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում պետք է անհապաղ շտապ օգնություն կանչել։ «Ինսուլտի դեպքի պահից մինչև օգնություն ցուցաբերելը բժիշկները ունեն չորս ժամ»,- ընդգծել է Շարապովան։

Ինչ վերաբերում է ինսուլտի կանխարգելմանը, ապա մասնագետը խորհուրդ է տվել վերահսկել զարկերակային ճնշումը, պարբերաբար հետազոտել ուղեղի անոթները, հրաժարվել վատ սովորություններից և սննդակարգում ներառել շոգեխաշած սնունդ։

Պատրաստեց Անի Գաբուզյանը 

168.am

Ամենաընթերցված