Ամերիկյան HBO մալուխային հեռուստաալիքը նշում է իր 50-ամյակը. այս առիթով Variety-ն ներկայացրել է հեռուստաալիքի պատմության ընթացքում սերիալներում 50 լավագույն դերերի ցանկը: Առաջին տեղում է Թոնի Սոպրանոն` Ջեյմս Գանդոլֆինիի դերակատարմամբ:
Ահա լավագույն 10-ը.
1. Ջեյմս Գանդոլֆինի – Թոնի Սոպրանո («The Sopranos»)
2. Քերի Կուն – Նորա Դերսթ («The Leftovers»)
3. Ջուլիա Լուի-Դրեյֆուս – Սելինա Մեյեր («Veep»)
4. Մայքլ Ք. Ուիլյամս – Օմար Լիթլ («The Wire»)
5. Փիթեր Դինքլեյջ – Տիրիոն Լանիսթեր («Game of Thrones»)
6. Միքայելա Կոել – Արաբելլա («I May Destroy You»)
7. Մեթյու Մաքքոնահի – Ռաստ Քոուլ («True Detective»)
8. Նիկոլ Քիդման – Սելեսթ Ռայթ («Big Little Lies»)
9. Գարի Շենդլինգ – Լարի Սանդերս («The Larry Sanders Show»)
10. Լիզա Քուդրոու – Վալերի Չերիշ («The Comeback»)
Բացի Գանդոլֆինիից, «The Sopranos»-ի մի քանի այլ դերասաններ ևս հայտնվել են ցուցակում՝ Էդի Ֆալկոն (Կարմելա Սոպրանո, 12-րդ տեղ), Լորեյն Բրակոն (դոկտոր Ջենիֆեր Մելֆի, 17-րդ տեղ) և Մայքլ Իմպերիոլին (Քրիստոֆեր Մոլտիսանտի, 36-րդ տեղ):