Գիտնականները ցույց են տվել սև խոռոչ, որը խժռում է աստղը
Դիտումներ՝ *
17:45 2022-11-14

Աստղագետներին հաջողվել է լուսանկարել միջին զանգվածի սև խոռոչ, որը կլանում է Երկրից միլիոն լուսային տարի հեռավորության վրա գտնվող աստղը գաճաճ գալակտիկայում: Բացահայտումն արվել է Young Supernova Experiment-ի եռամյա նախաձեռնության շրջանակում՝ ուսումնասիրելու Pan-STARRS աստղադիտակի համակարգի տվյալները:

Գիտնականների բախտը բերել է ժամանակի հարցում. աստղադիտակը որսացել է մակընթացային ճառագայթման բռնկում՝ այն պահին, երբ աստղը մոտենում է սև խոռոչի իրադարձությունների հորիզոնին և մասերի է բաժանվում նրա մակընթացային ուժերով: Ընթացքում արտազատվում է հսկայական քանակությամբ ճառագայթում և էներգիա, ընդ որում՝ տվյալ դեպքում բռնկումն այնքան հզոր է, որ խավարեցնում է այս գալակտիկայի բոլոր աստղերը: Հենց դա՛ է գրավել աստղագետների ուշադրությունը։

Այս դեպքի ուսումնասիրությունը կօգնի գիտնականներին գաճաճ գալակտիկաներում փոքր սև խոռոչներ փնտրել: Դա թույլ կտա մեզ ավելին իմանալ ինչպես այս գալակտիկաների, այնպես էլ միջին զանգվածի սև խոռոչների հետ նրանց փոխազդեցության մասին: Նոր տվյալները նաև կօգնեն դասակարգել սև խոռոչներն ու մակընթացային պոռթկումները:

Հնարավոր է, որ մենք նույնիսկ կարողանանք պարզել, թե ինչպես են գերզանգվածային սև խոռոչներն այդպիսի չափերի աճում, և արդյոք դրանց չափերն ազդո՞ւմ են գալակտիկայում նրանց դերի վրա:

Ամենաընթերցված