ՆԱՍԱ-ի խորտակված արտեֆակտ է հայտնաբերվել Բերմուդյան եռանկյունու մոտ
Դիտումներ՝ *
13:37 2022-11-14

Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերվել է տխրահռչակ Challenger մաքոքի մի հատված: Դրա մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 28-ին։

Բացահայտման մասին հայտնել է History Channel-ի թիմը։ Սկզբում մասնագետները փնտրում էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կործանված ինքնաթիռ Ֆլորիդայի ափերի մոտ՝ իրենց նոր վավերագրական «Բերմուդյան եռանկյունի. անիծված ջրերի մեջ» ֆիլմաշարի համար, գրում է Space.com-ը։

ՆԱՍԱ-ն հաստատել է, որ արտեֆակտը Challenger-ի մի մասն է և հանդիսանում է դրա դիզայնի 6 մետրանոց հատվածը, որը բաղկացած է 20 սմ երկարությամբ նավի քառակուսի սալիկներից։
Գտնված բեկորն արդեն ճանաչվել է վթարից տասնամյակներ անց հայտնաբերված մաքոքի ամենամեծ մասը: Նավի առաջին մնացորդներն ափ են դուրս եկել 1996 թվականին, դրանք նրա ձախ թևի մասերն էին:

Տխրահռչակ Չելենջերի պատմությունը

Վթարը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 28-ին։ Մաքոքը ոչնչացվել է արտաքին վառելիքի բաքի պայթյունից առաքելության հենց սկզբում՝ թռիչքի 73-րդ վայրկյանին։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ, բոլորը մահացել են։

Նավի մասերը խորտակվել են Ատլանտյան օվկիանոսում՝ Ֆլորիդայի ամերիկյան թերակղզու կենտրոնական մասի ափին, Բերմուդյան եռանկյունի հայտնի տարածքից հյուսիս-արևմուտք:

Սիրարփի Աղաբաբյան

168.am

Ամենաընթերցված