Չինական ընկերությունը ներկայացրել Է վիրտուալ էկրանի նոր տարբերակ
Դիտումներ՝ *
15:16 2022-11-11

NXTWEAR G վիրտուալ էկրանն առաջին անգամ ցուցադրվել է անցյալ տարի Բարսելոնայում անցկացված ամենամյա Mobile World Congress ցուցահանդեսում: Այն հատուկ ակնոց է, որը մոտ 4 մետր հեռավորության վրա օգտատիրոջ աչքի առաջ 16:9 ֆորմատով հսկայական 140 դյույմանոց վիրտուալ էկրան է ցուցադրում։ Այժմ տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվող չինական TCL ընկերությունը կատարելագործել է տեխնոլոգիան՝ ընդլայնելով դրա հնարավորությունները։ Ակնոցը կարող է օգտագործվել ֆիլմեր դիտելու համար կամ որպես համակարգչային մոնիտոր ևն։

Կատարելագործված սարքը բաղկացած է 93 գրամ կշռվող ակնոցներից, որոնք հիշեցնում են դասական արևային ակնոցներ և դրանց հետ USB-C մալուխով միացված տվյալների բլոկ։ Ոսպնյակների փոխարեն դրանք հագեցած են երկու 1080p Micro OLED էկրանով։ Օգտագործողը կարող է վայելել 2D կամ 3D գրաֆիկա՝ համապատասխանաբար 1920×1080 կամ 3840x 080 չափերով: Վիրտուալ էկրանն ունի 47 աստիճանի դիտման անկյուն և ապահովում է DCI-P3 կինեմատոգրաֆիկ գունային գամմայի առնվազն 90%-ը: Այս դեպքում էկրանի թարմացման հաճախականությունը 60 Հց է։

Փաթեթը ներառում է ընդամենը մեկ զույգ ակնոց։ Այնուամենայնիվ, վճարելով հավելյալ գումար, հնարավոր կլինի պատվիրել ևս երկու զույգ՝ ընկերների հետ խաղալու համար։ Կարևոր է նաև այն, որ տեխնոլոգիան ապահովում է աչքերի համար վնասակար կապույտ լույսի ցածր մակարդակ, ինչի շնորհիվ ստացել է TUV Rheinland սերտիֆիկացում։ Սարքը կարելի է միացնել Android-ով կամ Windows-ով աշխատող տարբեր սարքերի իսկ iOS-ի դեպքում անհրաժեշտ կլինի ադապտեր: Ընկերությունը հայտնել է նաև ակնոցի նոր տարբերակի համար է Bluetooth-ի միջոցով անլար կապի հնարավորության մասին:

Ընկերությունը նախատեսում է վաճառքը այս տարվա դեկտեմբերին՝ 569 դոլարով (նրանք, ովքեր Kickstarter-ի միջոցով ներդրումներ են իրականացրել հնարավորություն կունենան ձեռք բերելու 449 դոլարով)։ NXTWEAR-ը հարմար կլինի նրանց համար, ովքեր տանը մեծ հեռուստացույցի կամ համակարգչային էկրանի տարածք չունեն, կամ ցանկանում են դիտել ինչ որ բան հենց փողոցում։

ita.am

Ամենաընթերցված