41-ամյա ամերիկացի դերասան Քրիս Էվանսը People ամսագրի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը։ Հաղթողը հայտարարվել է The Late Show With Stephen Colbert-ի եթերում։
Ինքը՝ Էվանսը, չի ներկայացել մրցանակաբաշխությանը, քանի որ զբաղված է եղել նկարահանումներով, բայց եթեր է դուրս եկել տեսաֆորմատով։
Քրիսի խոսքերով, իր միջավայրում նոր վերնագրով ամենից շատ կուրախանա մեկ մարդ.
Այժմ Էվանսը ակտիվորեն աշխատում է։ Միայն այս տարի նա նկարահանվել է Pixar-ի Lightyear-ում, Netflix-ի The Grey Man-ում և նկարահանել է երեք նոր ֆիլմ։ Սակայն իր կարիերայից մեկնարկից 22 տարի անց Էվանսը խոստովանում է, որ պատրաստ է մի փոքր դանդաղեցնել տեմպերը։ Նա նաև խոստովանել է, որ սկսել է ավելի շատ մտածել իր ապագայի մասին նկարահանման հրապարակից դուրս և երազում է ընտանիք ու երեխաներ ունենալ։ «Դա բացարձակապես այն է, ինչ ես ուզում եմ»,-ասել է Էվանսը:
People-ի կողմից առաջին ամենասեքսուալ տղամարդը ճանաչվել է Մել Գիբսոնը։ Դա 1985 թվականի փետրվարին էր։ Այդ ժամանակ դերասանը 29 տարեկան էր։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am