Ի՞նչ է տեղի ունեմում օրգանիզմի հետ, երբ մանդարին եք ուտում
Դիտումներ՝ *
17:44 2022-11-09

Օգնում է պայքարել մրսածության դեմ

Մեկ մանդարինը պարունակում է վիտամին C-ի օրական պահանջի 31%-ը: Բացի այդ, նարնջագույն «գնդիկները» պարունակում են B խմբի վիտամիններ, պրովիտամին A, P և K վիտամիններ, ասկորբինաթթու և հանքային աղեր։ Որպես ցիտրուսային մրգերի ներկայացուցիչ՝ մանդարինը հարուստ է ֆիտոնցիդներով՝ նյութեր, որոնք, ինչպես բնական հակաբիոտիկները, հաղթահարում են պաթոգեն բակտերիաները:

Օգնում է ձեռք բերել մկանային զանգված

Մանդարինը ոչ մի վտանգ չի ներկայացնում կազմվածքի համար, այն ունի ընդամենը 37 կալորիա։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, այն զգալիորեն արագացնում է ճարպային հյուսվածքի այրումը: Իզուր չէ, որ մարզիկները դրանով «չորացնում են» մկանները։

Կանխում են մազաթափությունը

Վիտամին B12-ը, որը պարունակվում է մանդարիններում, նվազեցնում է մազաթափությունը և դանդաղեցնում սպիտակ մազերի աճը։ Կոլագենի ստեղծման համար, որը մեծ դեր է խաղում մազերի աճի համար, անհրաժեշտ է վիտամին C, որն առատ է մրգերում: Վիտամին C-ն նաև օգնում է երկաթի կլանմանը, որը մազերի առողջության ևս մեկ կարևոր աղբյուր է:

Օգնում է հաղթահարել դեպրեսիան

եթերայուղը համարվում է դեպրեսիայի, անքնության և վատ տրամադրության դեմ լավագույն միջոցներից մեկը։ Այն օգնում է հաղթահարել կյանքի դժվարին իրավիճակը և վերականգնել մտքի խաղաղությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168․am

Ամենաընթերցված