Ինչպես Apple Pencil-ն է, բայց՝ 2,5 անգամ ավելի էժան:
Indiegogo-ի քրաուդֆանդինգում հայտնվել է հետաքրքիր նոր նախագիծ՝ NovaPlus A8 Duo ստիլուս iPad-ում նկարելու և նշումներ անելու համար: Այն առաջարկում է Apple Pencil-ի բոլոր հիմնական հատկանիշները, ներառյալ ճնշման մակարդակը, թեքության զգայունությունը, փոխարինելի ծայրերը և մագնիսական լիցքավորումը: Բոնուսը լարային լիցքավորման համար USB-C պորտն է:
Պատյանին կա երկու կոճակ (առջևի մասում՝ կոնդենսիվ, իսկ ծայրում՝ մեխանիկական), որոնք թույլ են տալիս անցնել գրիչի և ռետինի միջև ու օգտագործել ստեղնաշարի դյուրանցումներն այնպիսի ծրագրերում, ինչպիսին է ProCreate-ը: Առկա է ձեռքի հետքից պաշտպանություն. սովորական հպումով մուտքագրումը կարգելափակվի գրիչն օգտագործելիս:
Ինչպես նշել են ստեղծողները, ստիլուսը կաշխատի iPad-ի հետ «տուփից»՝ առանց նախնական կարգավորումների։ Գրիչի մարտկոցի մակարդակը կցուցադրվի Batteries վիջեթում, ուստի գործածման փորձը պետք է նման լինի Apple Pencil-ին:
Գրիչն ունի NX մետաղական եզրեր, որոնք կարող են 30 կմ երկարությամբ գիծ քաշել, մինչև կփոխարինվեն: Ցանկացած եզր, որը համապատասխանում է Apple Pencil-ին, նույնպես աջակցվում է:
NovaPlus A8 Duo-ն կարելի է պատվիրել Indiegogo-ում՝ սկսած 55 դոլարից յուրաքանչյուրը (կամ 100 դոլար երկու ստիլուսների հավաքածուի համար): Համեմատության համար նշենք, որ 2-րդ սերնդի Apple Pencil-ն արժե 129 դոլար: Նախագիծն արդեն հավաքել է թողարկման համար անհրաժեշտ գումարը, նախնական պատվերների ուղարկումը սպասվում է հաջորդ տարվա հունվարին։
vnews.am