1. Կարապի լիճ
Պյոտր Իլյիչ Չայկովսկու չորս գործողությամբ բալետը գրվել է 1876 թվականին: Դիտելով կարապներին՝ կոմպոզիտորը որոշել է ստեղծել պատմություն՝ հիմնված ժողովրդական մոտիվների վրա: Բալետը հիմնված է արքայադուստր Օդետի մասին պատմող հին գերմանական լեգենդի վրա, որին չար կախարդը կարապի էր վերածել:
2. Ժիզել
Կոմպոզիտոր Ադոլֆ Ադանի «ֆանտաստիկ բալետը»՝ երկու գործողությամբ, հիմնված է Անրի դե Սեն Ժորժի լիբրետոյի վրա:
Լեգենդը ասում է, որ կան միստիկական վիլիս արարածներ՝ դժբախտ սիրուց մահացած աղջիկների հոգիները: Գիշերը նրանք գայթակղում են երիտասարդներին և կախարդում են նրանց՝ ստիպելով պարել մինչև մահ:
3. Բայադերկա
Բայադերկա բալետը կազմված է երեք գործողությունից և հինգ տեսարաններից, բալետմայստեր Մարիուս Պետիպայի ապոթեոզով, ըստ Լյուդվիգ Մինկուսի երաժշտության։ Առաջին անգամ ցուցադրվել է 1877 թվականի հունվարի 23-ին Մեծ թատրոնի բեմում, Ե. Վազեմի բենեֆիսի ժամանակ:
«Բայադերկա» բալետի գրական աղբյուրը «Շակունտալա» դրաման է և Գյոթեի «Աստված և բայադերան» բալետը: Սյուժեի հիմքում ընկած է բայադերայի և քաջ մարտիկի դժբախտ սիրո մասին արևելյան ռոմանտիկ լեգենդը։
4. Միջամառային գիշերվա երազ
Այս բալետի կոմպոզիտորն է Ֆելիքս Մենդելսոնը, իսկ խորեոգրաֆը՝ Ֆրեդերիկ Աշտոնը: Ներկայացումը ստեղծվել է Ուիլյամ Շեքսպիրի հայտնի կատակերգության մոտիվներով: Բալետում ցուցադրվում են միայն անտառային տեսարաններ:
5. Մարդուկ-Ջարդուկը
1890 թվականին Պյոտր Չայկովսկին Կայսերական թատրոնների տնօրինությունից պատվեր ստացավ գրելու մեկ գործողությամբ օպերա և երկու գործողությամբ բալետ՝ բեմադրելու համար մեկ երեկույթի ընթացքում։ Օպերայի համար կոմպոզիտորն ընտրեց՝ դանիացի գրող Հերցի «Ռենե արքայի դուստրը» («Իոլանտա») դրամայի, իսկ բալետի համար՝ գերմանացի գրող Էռնստ Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկը և մկների թագավորը» հեքիաթի սյուժեները։
6. Սիլֆիդա
Ժան Շնեյցհոֆերի երկու գործողությամբ ռոմանտիկ բալետի սյուժեն հիմնված է ֆրանսիացի գրող Շառլ Նոդիեի «Տրիլբի» ֆանտաստիկ նովելի վրա (1822 թվական)։ Ըստ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժան Շնեյցհոֆերի երաժշտության Ֆիլիպ Տալիոնիի բեմադրության պրեմիերան կայացել է 1832 թվականին, Փարիզի Գրանդ օպերայում։
7. Դոն Կիխոտ
Լյուդվիգ Մինկուսի չորս գործողությամբ բալետի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1869 թվականի դեկտեմբերի 14-ին Մոսկվայի Մեծ թատրոնում, բալետմայստեր՝ Մարիուս Պետիպա։
Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1954 թվականին, բալետմայստեր՝ Զ. Մուրադյան։ 2002 թվականին բեմադրիչ-բալետմայստեր, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Դոն Կիխոտ» բալետը՝ 3 գործողությամբ։
8. Սրբազան գարուն
Այս բալետի կոմպոզիտորը Իգոր Ստրավինսկին է, իսկ խորեոգրաֆը՝ Վացլավ Նիժինսկին: Բալետի ստեղծման պատմությունը սկսվել է նրանից, որ կոմպոզիտորը տարօրինակ երազ է տեսել: Երազում երիտասարդ աղջիկը պարել է մինչև վերջին շունչը, որպեսզի կատարի հնագույն ծեսը և երկիր վերադարձնի գարունը: Հենց գարնան զարթոնքն էլ իր դրսևորումն է գտել բալետում:
9. Քնած գեղեցկուհին
Պյոտր Չայկովսկու 1829 թվականին գրած բալետի լիբրետոն գրել է Իվան Վսևոլոժսկին, իսկ խորեոգրաֆիան արել է բալետմայստեր Մարիուս Պետիպան՝ ըստ Շարլ Պերրոյի համանուն հեքիաթի։ Բալետը հանդիսատեսին ներկայացվել է 1890 թվականի հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում։
10. Ռոմեո և Ջուլիետ
Ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ»-ը 20-րդ դարում ստեղծված ամենահայտնի բալետներից մեկն է։ Դեռ պրեմիերայից առաջ՝ 1936 թվականին, Պրոկոֆևը բալետի երաժշտության հիման վրա գրեց երկու սյուիտ՝ նվագախմբի համար, որոնց 1946 թվականին ավելացրեց երրորդը։ Այս նվագախմբային սյուիտները, որոնք հայտնի են նույն՝ «Ռոմեո և Ջուլիետ» անունով, դասվում են կոմպոզիտորի ամենահայտնի ստեղծագործությունների շարքին։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am