Երեկ Եվրամիությունը վերջապես հաստատել է սմարթֆոնների լիցքավորման միակ միակցիչը։ Apple-ն անմիջապես արձագանքել է նոր կանոններին։ Այս մասին հայտնում է The Verge-ը։
Apple-ի գործադիր տնօրեն Գրեգ Ջոսվիակը հարցազրույց է տվել։
Նրա խոսքով՝ ղեկավարությունը գոհ չէ այս որոշումից, սակայն այլ ելք չկա՝ պետք է պահպանել մեկ միակցիչի մասին ընդունված օրենքը։
Apple-ը դժգոհ է ԵՄ-ի պահանջից նաև բնապահպանական տեսանկյունից։ Շուկայում կան բազմաթիվ Lightning աքսեսուարներ (ավելի քան 1 միլիարդ), որոնք համատեղելի չեն լինի նոր մոդելների հետ և կհանգեցնեն էլեկտրոնային թափոնների ավելացմանը։
Ըստ Bloomberg-ի՝ USB-C-ն կհայտնվի արդեն 2023 թվականին նոր iPhone 15-ով: Առաջիկա տարիներին Apple-ը նաև աստիճանաբար կփոխանցի AirPods-ի բոլոր մոդելները մեկ միակցիչի մեջ:
Սիրարփի Աղաբաբյան
168․am