Սեփական երջանկության համար երբեմն պետք է ցավոտ որոշումներ կայացնել: Բաց թողնել մարդկանց, որոնք պահանջում են ժամանակ, էներգիա, զգացմունքներ, և «շնորհակալություն են հայտնում» անտարբերությամբ, «ավելի ուշ կխոսենք» և «հիմա զբաղված եմ» արտահայտություններով: Երջանիկ լինելու համար համարձակություն է պետք: Համարձակություն բաց թողնելու այն մարդկանց, որոնց ինքներս ենք պահում մեր կյանքում՝ առանց փոխադարձության:
Ինչպես դա անել՝ կօգնեն պարզ առօրյա կանոնները:
1. Դադարեք հետաքրքրվել նրանով
Ե՞րբ եք վերջին անգամ զանգահարել նրան: Երեկ: Իսկ ե՞րբ եք էլեկտրոնային նամակ գրել՝ պարզելու, թե ինչպես է ինքնազգացողությունը և ինչպես են ընթանում գործերը: Նախորդ օրը: Իսկ ե՞րբ է նա վերջին անգամ պարզապես հարցրել՝ «ինչպե՞ս ես»: Չեք հիշում: Դադարեք հետաքրքրվել նրանով, ում չեն հուզում Ձեր խնդիրները, Ձեր կյանքը:
2. «Ես քո կարիքն ունեմ» vs. «Հիմա զբաղված եմ»
Դուք լսել եք նրան, երբ խնդիրներ ուներ, երբ բարկացած էր ամբողջ աշխարհի վրա: Դուք կանգնած եք եղել նրա կողքին, երբ ամբողջ աշխարհն իրենից երես էր թեքել: Իսկ ո՞ւր էր նա, երբ Դուք պարզապես ցանկանում էիք հանդիպել, մեկ բաժակ սուրճ ըմպել և զրուցել վերջին ֆիլմից, որը դիտել եք միայնակ, բայց պլանավորել էիք միասին:
Ավելացրեք զբաղվածությունը և ազատ ժամանակը նվիրեք ինքներդ Ձեզ:
3. Նոր հետաքրքրություններ
Ժամանակին նա էր Ձեր գլխավոր հետաքրքրությունը, այժմ փոխարինեք նրան ավելի արժանի հոբբիով: Այցելեք թանգարաններ, կինոթատրոններ, թարմացրեք գրքերի հավաքածուն: Առողջ սնվեք և սոցիալական ցանցերում «թափառելու» փոխարեն ժամանակն անցկացրեք բնության գրկում:
4. Արեք այն ամենը, ինչ չէիք անում նրա կողքին
Դուք սիրում եք լողալ, ասեղնագործել, ավտոմեքենա վարել, ճամփորդել, բայց նրա կողքին միայն աշխատում էիք և փորձում լուծել վերջինիս խնդիրները: Դադարեցրեք նման կենսակերպը և ազատություն տվեք Ձեր ցանկություններին: Ցանկությունը մեծ է, իրականացնելը՝ դյուրին:
Անի Գաբուզյան
168.am