Ստեղնաշարի և մկնիկի միջոցով այն կարող է ամբողջությամբ փոխարինել տնային համակարգչին և նույնիսկ ավելին:
Ըստ The Information-ի խմբագրի՝ Apple-ն աշխատում է ավելի մեծ՝ 16 դյույմանոց iPad-ի վրա, որը նախատեսվում է թողարկել 2023 թվականի չորրորդ եռամսյակում։ Այս սարքն ավելի կփշրի iPad-ի և MacBook-ի միջև սահմանը, ավելացրել է աղբյուրը:
Ենթադրաբար, նման նորույթն ուղղված կլինի ստեղծագործ մարդկանց, ովքեր իրենց աշխատանքում կշահեն էկրանի ավելի մեծ տարածքից։ Դա կարող է լինել գրաֆիկական դիզայներներ և նկարիչներ:
Պլանշետին հնարավոր կլինի միացնել լրացուցիչ մոնիտոր, կոշտ սկավառակ, ստեղնաշար և մկնիկ՝ այն դարձնելով լիարժեք տնային համակարգիչ։ Եվ հաշվի առնելով սենսորային վահանակը, հավելվածների շրջանակը շատ ավելի լայն կլինի:
Հատկանշական է, որ այժմ ամենամեծ MacBook-ը համալրված է նույն չափի դիսփլեյով, սակայն iPad-ների շրջանում առավելագույնը մինչ այժմ 12,9 դյույմ է։
Ավելի վաղ խոսակցություններ կային իսկապես մեծ iPad-ի մասին, թեև այն ժամանակ նշվում էր 14,1 դյույմանոց էկրանի մասին: Հաշվի առնելով նման սարքի թողարկման ժամանակը, այս պարամետրը դեռ կարող է փոխվել:
Սիրարփի Աղաբաբյան
168․am