Մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ եվրոպացի բնապահպանները մտնում են թանգարան, որևէ հայտնի նկարի վրա ճաշ լցնում ձեռքերը կպցնում պատին, չոքում ու բացատրում, որ նավթը շատ վատ բան ա
Դիտումներ՝ *
22:22 2022-10-24

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբեւյան իր էջում գրել է․ «Եվրոպացի բնապահպանները Հայաստանի ազդեցության գործակալներն են։

Մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ եվրոպացի բնապահպանները մտնում են թանգարան, որևէ հայտնի նկարի վրա ճաշ լցնում, ձեռքերը կպցնում պատին, չոքում ու բացատրում, որ նավթը շատ վատ բան ա։

Առաջին անգամ Լոնդոնում՝ Ազգային պատկերասրահում, Վան Գոգի «Արևածաղիկներ»-ի վրա տոմատի ապուր շփեցին։

Հիմա էլ Պոտսդամի Բարբերինի թանգարանում, Մոնեի «Հացահատիկներ» կտավի վրա պյուրե շփեցին։

Եվրոպան ումի՞ց ա նավթ ու գազ քերում հիմա։ Ադրբեջանից։

Էն ո՞ր նավթային ընկերությունն էր, որ Ադրբեջանի թիվ մեկ հաճախորդներից ա ու անընդհատ Ադրբեջանին ա պաշտպանում Արցախի ու Հայաստանի հարցում։ Բրիթիշ Փեթրոլիումը։

Նորից հիշենք։ Ո՞ւմ դեմ են պայքարում բնապահպանները։

Նավթաարդյունաբերության, հետևաբար Բրիթիշ փեթրոլիումների, հետևաբար Ադրբեջանի, հետևաբար բնապահպանները մերոնք են։
Խելքը գլխին Հայաստանն ի՞նչ կաներ։

Կասեր՝ սիրելի Գագիկ Ծառուկյան, հարգելի Ռուբեն Վարդանյան, մենք ձեր մախինացիաներից, ինչպես նաև հարկերի խուսափումներից տեղյակ ենք։ Էն բռնաբարությունից էլ։ Արի դու մեզ՝ պետությանը, քո փայից փող տուր, մենք էս բնապահպաններին ակտիվացնենք, ձեզ էլ ձեռք չենք տա։

Հետո բնապահպաններին կբերեինք Հայաստան, կտանեինք Գառնի, Գեղարդ ու Էջմիածին, նրանք կիմանային, որ մենք առաջին քրիստոնյա և մարդու իրավունքների առաջին պաշտպան ազգն ենք, իսկ Արցախում, Սյունիքում ու Լոռիում կվայելեին իրենց սիրած բանը՝ բնությունը։

Նրանք կիմանային, որ եթե Արցախն անցնի Ադրբեջանին, ապա այդ դրախտը նավթաարդյունաբերության զոհ ա դառնալու։

Համաժողովոներ, քննարկումներ ու մամուլի ասուլիսներ նրանց հետ կկազմակերպվեին, որտեղ նրանք կպատմեին, թե ինչ փիսն են իրենց երկրները, որ փիս Ադրբեջանից նավթ են հանում։ Կտայինք խիզախ խոխա կամ խիզախ արու ու էգ մրցանակներ։

Որևէ լրագրող, օրինակ ֆակտոր թիվիից կամ Ազատություն ռադիոյից, կհարցներ.

– Իսկ լա՞վ ա, հա՞, որ դրա համար էդ գյոզալական նկարները վարի եք տալիս։

Բնապահպանները հատուկ հայ արվեստասերների համար կպատասխանեին։

«Այդ նկարները պաշտպանիչ շերտ ունեն, և մենք դա շատ լավ գիտեինք գործողությունն անելուց առաջ։ Նկարները չեն փչացել։ Մենք ուղղակի ուզում էինք բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե ինչ վատ բան է նավթը։

Սակայն, այնուամենայնիվ և այդուհանդերձ, այն ինչ անում է Ադրբեջանն ու Բրիթիշ Փեթրոլիումը շատ ավելի վատ է, քան այդ նկարները փչացնելը։

Ինքներդ տեսեք, թե ինչ են անում հայկական եկեղեցիների, խաչքարերի ու, ընդհանրապես, հայկական մշակույթի հետ։ Եվ այդ ամենը անում են Եվրոպա-Ադրբեջան գազավիկ սիրո պատճառով»։

Նրանց կնվիրեինք Մարտիրոս Սարյանից կամ Մինաս Ավետիսյանից որևէ նկար (կրկնօրինակ)։ Նրանք ժպիտով կնկարվեին հետը։ Մենք կատակով կասեինք՝ միայն, թե վրան Ժուլիեն չլցնեք։ Հո, հո, հո, հա, հա, հա – բոլորը կծիծաղեին։

Նրանք կվերադառնային Եվրոպա ու բոլորին կիրազեկեին, թե էդ քըխ Ադրբեջանն, ինչ ստոր ա ու ինչ ստոր ա Անգլիայի թագավորը, Գերմանիայի կանցլերը, Շվեդիայի վարչապետը, Թուրքիայի նախագահը, որ աջակցում ա դրանց։

Լուվրում, Մոնա Լիզայի կողքին, մի չքնաղ ֆրանսուհի կմերկանար, խաշ կլցներ նկարի վրա, ծիծիկները կկպցներ պատին ու կասեր՝ Վիվա լա Աղմենի, Ազեղբայջա է մեղդ։

Եվ մենք անպայման տակից դուրս կգանք»։

Ամենաընթերցված