«Vogue» ամսագրի գլխավոր խմբագրի բիզնես-կանոնները
Դիտումներ՝ *
21:00 2021-11-07

Forbes.ru-ն հրապարակել է «Vogue» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի բիզնես-կանոնները:

1. Շատ կարևոր է ռիսկի գնալ իմանալ: Իհարկե, կարևոր է ամեն ինչ ուսումնասիրել՝ մինչև որևէ քայլ ձեռնարկելը, բայց ամեն դեպքում պետք է որոշակի իրադրությունում վստահել բնազդներին ու զգացմունքներին: Իմ սիրտը ցավում է, երբ ես լսում եմ, որ կազմակերպությունը խումբ է ղեկավարում. կազմակերպության ղեկին պետք է լինի լիդերը՝ իր տեսլականով և տղամարդկությամբ:

2. Ինձ անհրաժեշտ են ուժեղ անհատականություններ:

 

3. Ինձ պետք չեն աշխատակիցներ, ովքեր կհամաձայնեն այն ամենի հետ, ինչ ես կառաջարկեմ: Ես փնտրում եմ մարդկանց, ովքեր վիճել և հակաճառել գիտեն, ունեն իրեց կարծիքը, որն արտահայտվում է ամսագրում:

4. Պետք է սիրել այն, ինչ անում ես: Ոչ թե մտածել, որ դա հիանալի զբաղմունք է, այլ իսկապես հավատալ դրան: Ես մեծացել եմ՝ հավատալով լրագրության նշանակությանը, և ես իրո՛ք սիրում եմ տպագիր խոսքը:

5. Ես աշխատել եմ «Harper’s Bazaar» ամսագրում: Ինձ հեռացրել են աշխատանքից: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս հեռացվել աշխատանքից: Դա շատ ուսուցանող է:

 

6. Ես սիրում եմ, երբ ինձ մոտ աշխատում են երիտասարդ ասիստենտներ: Նրանք շատ էներգիա ունեն: Ես նրանց հետ շատ ժամանակ եմ անցկացնում, որպեսզի նրանք հասկանան. թե ինչ ենք մենք անում: «Նրանց մեջ» ներդրում անելով՝ ես ներդրում եմ անում մեր ամսագրում:

7. Նույնիսկ, եթե ես լրիվ համոզված չեմ, ես ձևացնում եմ, որ գիտեմ ամեն ինչ այն մասին, ինչ ասում եմ, և ընդունում եմ միանշանակ որոշումներ:

8. Ամեն վայրկյան ես որոշումներ եմ ընդունում: Ես չեմ հավատում անվերջ քննարկումներին:

9. Թող վերջին խոսքը լինի իմը, բայց ես լսեմ բոլոր կարծիքները: Դա ինձ համար շատ կարևոր է: Ես չեմ սիրում մարդկանց, ովքեր ինքնավստահ չեն կամ էլ վախենում են արտահայտվել: Կարծում եմ՝ դա ոչ մեկին հետաքրքիր չէ:

10. Աշխատակիցներին հանգստացնում է, երբ նրանց ղեկավարը գիտի՝ ինչ են նրանք անում, ինչի մասին են մտածում: Ես ինձ ղեկավար չեմ համարում: Կարծում եմ՝ ես աշխատակիցներիս ուղղորդում եմ աշխատել:

168․am

Ամենաընթերցված