Ինչ սարքեր կներկայացնի Apple-ը հոկտեմբերին
Դիտումներ՝ *
18:58 2022-09-22

Սեպտեմբերի սկզբին Apple-ը ներկայացրեց iPhone 14-ը, Apple Watch Ultra-ն և երկրորդ սերնդի Air Pods Pro-ը: Ինսայդերները հայտնում են, որ սրանք բոլորը նորույթներ չեն, և ընկերությունը պատրաստում է երկրորդ միջոցառումը, որը կանցկացվի 2022 թվականի հոկտեմբերին։

Ինսայդեր Մարկ Գուրմանը բացահայտել է, որ Apple-ն այս տարի հայտարարում է iPad Pro-ի մասին, որը հիմնված է M2 չիպի վրա: Սպասվում է, որ պլանշետը կներկայացվի 11 և 12,9 դյույմանոց էկրանով տարբերակներով։ Ինքնին էկրանը կգործի առանց miniLED տեխնոլոգիայի: Նաև պլանշետը կստանա մագնիսական լիցքավորման և MagSafe աքսեսուարների աջակցություն:

Apple-ը կթարմացնի նաև բազային iPad-ը։ Տասներորդ սերնդում ընկերությունը կհրաժարվի սեփական Lightning միակցիչից՝ հօգուտ USB-C-ի։ Այսպիսով, iPad-ի ողջ գիծն ամբողջությամբ կանցնի USB-C-ի և կկարողանա միացնել ժամանակակից աքսեսուարներն ու արտաքին մոնիտորները, այդ թվում՝ Apple Studio Dispaly-ն։ Սպասվում է, որ ընկերությունը կբարձրացնի էկրանը մինչև 10,5 կամ 10,9 դյույմ: Բացի այդ, բազային iPad-ը կսնուցվի A14 Bionic պրոցեսորով:

Apple-ն այս տարի ասաց, որ արդեն աշխատում է M2 չիպերի վրա հիմնված MacBook Pro-ի, Mac Pro-ի և Mac mini-ի վրա: Սպասվում է, որ ընկերությունը նոութբուքերը կներկայացնի 2022 թվականի հոկտեմբերին, իսկ Mac Pro-ն և Mac mini-ն կհայտնվեն 2023 թվականի գարնանը։ Դրանից հետո Apple-ի բոլոր համակարգիչները կաշխատեն սեփական պրոցեսորներով։ Դրա հետ մեկտեղ՝ սպասվում է iPadOS 16-ի և macOS Ventura-ի թողարկումը։

Վերջին մեկ տարվա ընթացքում համացանցում լուրեր էին պտտվում, որ Apple-ն աշխատում է ընդլայնված իրականության ականջակալների վրա: Ինսայդերները կարծում են, որ ընկերությունը կարող է ներկայացնել սարքն այս տարվա հոկտեմբերին, վաճառքը կսկսվի 2023 թվականի կեսերից:

Սիրարփի Աղաբաբյան

168.am

Ամենաընթերցված