Իսպանիայում սկսվել են Զորոյի մասին նոր բազմամաս ֆիլմի նկարահանումները։ Սերիալի ռեժիսորն է Խավիեր Կվինտասը, ով ստեղծել է հայտնի իսպանական «Թղթե տուն» հեռուստասերիալը։
Հայտնի է, որ նախագծի սցենարի վրա աշխատանքները սկսվել են հուլիսի վերջին։ Սերիալի գործադիր պրոդյուսերն է Ջոն Հերցը, ով աշխատել է Զորոյի դիմակով հերոսի մասին բոլոր նախագծերի վրա:
Հստակեցվում է, որ սերիալի գլխավոր հերոսը լինելու է իսպանացի դերասան Միգել Բերնարդոն։ Նա լայն ճանաչում ձեռք բերեց «Էլիտա» սերիալի շնորհիվ, որտեղ Բերնարդոն մարմնավորում էր Պոլո անունով մի երիտասարդի։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am