Ինչպես ճիշտ լիցքավորել սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցները, որպեսզի դրանք ավելի երկար ծառայեն
Դիտումներ՝ *
12:51 2021-11-07

Facte.ru կայքը ներկայացրել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն այնպես լիցքավորել սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցները, որպեսզի նրանք ավելի երկար ծառայեն:

1. Սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցները լիցքավորեք պարբերաբար: Թույլ մի տվեք, որ սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցներն անջատվեն: Ավելի լավ է պարբերաբար լիցքավորել դրանք:

2. Սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցները մշտապես 100 տոկոս լիցքավորված լինելու կարիք չունեն: Ավելի լավ կլինի, եթե դրանց մարտկոցները 40-80 տոկոսի սահմաններում լիցքավորում ունենան: Եթե մարտկոցն արդեն 100 տոկոսով լիցքավորվել է, ապա մարտկոցն անջատեք էլեկտրականությունից: Դա հանգեցնում է մարտկոցի գործունեության ժամկետի կրճատման:

3. Ամսվա ընթացքում մեկ անգամ 0 տոկոս լիցքավորում թողեք սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցներում, ապա այն լիցքավորեք մինչև 100 տոկոս:

4. Սմարտֆոնները և նոութբուքերը պահեք ցածր ջերմաստիճանի պայմաններում: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցների գործունեության ժամկետի վրա:

5. Օգտվեք վերը նշված խորհուրդներից, սակայն շատ մի կենտրոնացեք դրանց վրա: Եթե այնպես է ստացվել, որ սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցներն անջատվել են, և դուք հնարավորություն չունեք լիցքավորելու, կամ եթե երկար ճանապարհ գնալու համար դրանք լիցքավորել եք 100 տոկոսով, ապա դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Սմարտֆոնների և նոութբուքերի մարտկոցները, մեկ է` 2-3 տարուց ավելի չեն ծառայելու ձեզ՝ որքան էլ դուք հոգ տանեք դրանց մասին:

168.am

Ամենաընթերցված