Բաղադրատոմսը՝ «Скворец» փողոցային ճաշարանի շեֆ-խոհարարի:
Բաղադրիչներ
1. Ձիթապտղի յուղ – 75 մլ
2. Սխտոր – 1 պճեղ
3. Դդմիկ – 6 հատ
4. Բանջարեղենի արգանակ – 1 լ
5. Թարմ ոլոռ – 300 գ
6. Ռեհան – 1 ճյուղ
7. Պանիր – 200 գ
8. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձիթապտղի յուղը տաքացնել մեծ տապակի մեջ միջին ջերմության վրա: Տապակել սխտորը:
2. Դդմիկը կտրատել, ավելացնել սխտորին, համեմել աղով և պղպեղով և տապակել 3 րոպե:
3. Դդմիկը լցնել կաթսայի մեջ, ավելացնել արգանակը և 500 մլ սառը ջուր: Ապուրը հասցնել եռման:
4. Ավելացնել ոլոռը, այնուհետև՝ մանր կտրատած ռեհանը:
5. Ապուրը վերցնել կաթսայից, հարել բլենդերով:
6. Մատուցել՝ զարդարելով ոչխարի պանրով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168․am