Discovery+ հարթակում կթողարկվի երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմ, որը կկենտրոնանա ամերիկացի դերասանների և նախկին ամուսիններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատական գործընթացների վրա։ Այս մասին հայտնում է Metro-ն։
«Ջոնին ընդդեմ Էմբերի. Դատավարություն ԱՄՆ-ում» վերնագրված նախագիծը կներառի հարցազրույցներ Դեփի փաստաբանի, իրավաբանների և լրագրողների հետ:
Ժապավենի առաջին դրվագը հասանելի կլինի այս տարվա սեպտեմբերի 16-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
Լուսանկարը՝ AFP/AP
168.am